
«Հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք». Էդուարդ Աղաջանյանը՝ Արմեն Աշոտյանին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի գրառմանը:
Է. Աղաջանյանը գրում է. «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը, հաշվի առնելով, որ «այն ուշացած է»:
Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք՝ նշելու ՀՀ անկախության 27-ամյակը»:
Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում…
Gepostet von Eduard Aghajanyan am Freitag, 21. September 2018