9 ամսում 1.5 մլրդ դրամ՝ 4 մլն 113.000 դոլար, պահուստային ֆոնդից՝ վարչապետի աշխատակազմին՝ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման համար
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միչև պաշտոնը լքելը, կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացրեց և հաստատեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում էր 2026 թվականի ինն ամսում ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը):
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, նպատակը․ «2026 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառմանը ֆինանսական միջոցների հատկացումն է:
Ամփոփաթերթում միակ դիրքորոշումը Ֆինանսների նախարարությանն է եղել, սակայն նախարարությունից նշել են, որ այն կհայտնեն գաղտնի ընթացակարգով։

