«Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք». Գագիկ Ծառուկյան

«Ախր զարմանում եմ՝ դուք տեսե՞լ եք համագործակցություն։ Դուք անընդհատ ուզում եք խառնեք ժողովրդին, թյուրիմացության մեջ դնեք։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ կապ ունի։ Ռոբերտ Քոչարյանը իրա տունը, իրա համար հանգիստ նստած էր, բզբզեցիք, բերեցիք խառնեցիք, հիմա էլ միացնում եք մեզ։ Նա մեզ հետ ոչ մի կապ չունի, չի էլ ունենալու»,- այսօր ԲՀԿ նախընտրական ամփոփիչ հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդն է որոշելու՝ ընդունո՞ւմ է Քոչարյանին, թե՞ ոչ։

«Երբ դուք չընդունեք, ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանը մտնի քաղաքականություն։ Բարգավաճի հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի։ Նա առանձին հայտ է ներկայացրել, չի կարելի մարդուն անտեղի անընդհատ նույն հարցը տալ», – ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր նեղվել են՝ տեսնելով իրենց կազմակերպած քարոզարշավը, դրա համար լուրեր են տարածում, թե ԲՀԿ-ին ձայն տալով՝ տալիս են Քոչարյանին. «Քոչարյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս