ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ:
«Հարգելի հայրենակիցներ, վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրություններից հետո առաջին անգամ ՀՀ քաղաքացին ուներ բավարար վստահություն, որ իր քվեն տեղ է հասնելու, սակայն, դրանով հանդերձ, հետիշխանափոխական Հայաստանում երևանցիների ընդամենը 43%-ը մասնակցեց ընտրություններում, իսկ մնացած 57%-ը ցուցաբերեց անտարբերություն այդ ընտրությունների նկատմամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»:
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցությանը եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) կոալիցիային, որոնց Թուրքիան համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական ճյուղավորումը:
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, որ անքուն գիշերվանից հետո բոլորդ արդեն գիտեք ընտրությունների արդյունքները, և չեք կասկածում, որ Նիկոլի և իր թիմի հաղթանակը ակնհայտ է, նույնիսկ ցածր մասնակցության մասին խոսակցությունները չեն ստվերում այն փաստը, որ համարյա 300 հազար ընտրող քվեարկել է հեղափոխական կուրսի շարունակության օգտին։
Վիետնամի իշխանությունները սեպտեմբերի 26-ը եւ 27-ը համազգային սգո օրեր են հայտարարել անցած շաբաթ մահացած նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ:
ԱՄՆ-ի Այովայի նահանգում սեպտեմբերի 23-ին բեռնատար գնացքի շուրջ 20 վագոններ գետն են ընկել երկաթուղային կամրջի փլվելու հետեւանքով:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ է տարել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին:
ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա:
«Սիրելի ուսուցիչներ, գլուխներդ բարձր գնացեք դպրոցներ…». Արայիկ Հարությունյան
Շնորհավորական ուղերձ՝ ազատ եւ օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից 10 օր հետո:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը: Հայտարարվել են բոլոր 475 տեղամասերի տվյալները: Ձայները առաջատար երեք ուժերի մեջ բախշվել են հետևյալ կերպ.
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նյու Յորքում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ
«Եկեք իրերը կոչենք իրենց անունով: Սա զուտ Երևանի ավագանու ընտրություն չէր, սա վստահության հարաքվե էր Նիկոլ Փաշինյանին, որ նա ավարտին հասցնի կիսատ մնացած հեղափոխությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Արա Պապյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ընտրություններում ինձ ամենաշատը մասնակիցների թիվն էր հետաքրքրում: Հիմա տեսնենք, թե ինչ է ստացվում:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին աշխարհին պետք է ներկայանալ որպես միասնական ժողովուրդ. Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից…»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին:
«Կիեւը եւ Երեւանը շատ բան ունեն սովորելու միմյանցից», – AnalitikaUA.net- ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը` հավելելով, որ Հայաստանը եզակի երկիր է:
Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370.323 քաղաքացի կամ 43.65 տոկոսը:
Ընտրությունների նախնական արդյունքներին քաղաքացիները կարող են հետեւել օն-լայն ռեժիմով՝ այս հղումով:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:
Ընտրությունների ողջ ընթացքում դիտորդական առաքելության իրականացումը առանցքային է և ունի կարևոր նշանակություն, քանզի և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների թափանցիկությանը և հրապարակայնությանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը:
Վերլուծաբան Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա մարտի ամսին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Վլադիմիր Պուտինն ու իր նախընտրական շտաբը ՝ օգտագործելով ահռելի ֆինանսական և ադմինիստրատիվ լծակներ, քարոզչական մեծ արշավ սկսեցին՝ բոլորին քարոզելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց. ժամը 20:00-ի դրությամբ փակվել են բոլոր ընտրական տեղամասերը և մեկնարկել է ձայների հաշվարկը: