Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Երևանի ավագանու ընտրություններին երևանցիների մասնակցության ակտիվությունն անցած տարվա համեմատ գրեթե նույնն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թող ինձ ներեն իմ լուսավոր ու հանրապետության ընկերները, բոլորիդ անկեղծ հարգում ու սիրում եմ, բայց ճշմարտությունից ու ազգային գաղափարից թանկ ոչինչ չկա!!!
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 294 հազար 534 քաղաքացի կամ ընդհանուր թվի 34,72 տոկոսը:
Փարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից:
Հեռուստատեսության և ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ապահովվել են հավասար պայմաններ բոլոր կուսակցություների և դաշինքների համար:
«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում «գազելներով» մարդ բերելու պրոցեսով։ Մի՞թե այդ չարաբաստիկ «գազելները» ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կացմակերպելու խոստումը»։
Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձներում հիշատակվում էր Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը:
ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2017 թ. Երևանի ավագանու ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների 25%-ը, այսինքն՝ տարբերությունը փոքր է։
Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ժամանակի մեքենա» է ստեղծել, որով կարողանում է տեղափոխվել ապագա և տեսնել ապագայում կատարվելիք իրադարձությունները:
Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումների դեպքերը շատ են եղել, և դրանք արհեստական կուտակումներ են եղել. «Մեզ դիմում են միայն այն դեպքում, երբ դրանք արհեստական են։ Եվ այս օրվա մեջ բավականաչափ եղել են նման դեպքեր»։
«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասերից խախտումների վերաբերյալ այսօր որևէ զանգ չի ստացել. «Իմ վստահված անձանցից որևէ մեկը չի զանգահարել»։
Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սաղ հեչ, մեր սիրելի պապիկ-տատիկների տեսողությունն ա կտրուկ լավացել ոնց-որ, ապրեն իրանք )))
Երևանի կենտրոն համայնքի 9/47 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 1863 ընտրողից 394-ը:
«Փարիզում եմ: Սպասում եմ Նյու Յորքի թռիչքին»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 201 268 հազար քաղաքացի կամ ընդհանուր թվի 23,72 տոկոսը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր չի մանսակցի Երևանի ավագանու ընտրություններին և չի քվեարկի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին եւ Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:
Ն.Զոհրաբյանի մեղադրանքին, որ ՔՊ-ից զանգում են քաղաքացիներին ու ասում, թե ԲՀԿ-ին չընտրեք, որովհետև նրանց ետևում Ռոբերտ Քոչարյանն է, Հ.Մարությանը հակադարձեց, թե իրեն պետք է հարցնել, ինքը նման տեղեկություն չունի։ Նա նշեց, որ ինքն այս պահին չունի այդպիսի փաստ, որ Քոչարյանն է ԲՀԿ-ի ետևում. «Ես սիրում եմ խոսել փաստերով»։
«Մենք մեղավոր չենք, որ «Բարգավաճ Հայաստանն» է այդ խախտումները կատարում, և մենք, բնականաբար, դա չենք կարող հասարակությունից գաղտնի պահել»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հակադարձելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի պնդումներին, որ ԲՀԿ-ի նկատմամբ հակաքարոզչություն է ընթանում:
«Շնորհավորում եմ ձեզ՝ վերջին տասնամյակների ընթացքում ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ»,- քիչ առաջ լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հորդորելով թույլ տալ իրեն քվեարկել և հետո պատասխանել հարցերին։
Բաքվում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք շրջաններ և մետրոյի կայարաններ անցել են ջրի տակ:
«Մթնոլորտը դրական է, կարծում եմ` նորմալ ընտրություններ կընթանան»,- Ստեփան Շահումյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 9/24 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին:
«Նրանք գործընկերներ են, այս պահին նույն կառավարության անդամներ են, միմյանց հետ նստում են կլոր սեղանի շուրջ, և գուցե դա քարոզչական բնույթ է կրում»,- այսօր քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Բաքվի Ղարադաղյան շրջանում տեղի է ունեցել Տորագայ ցեխային հրաբխի ժայթքումը:
2013թ. մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի Ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 123.121 ընտրող (15.08%):
«Քարոզարշավը և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ անցավ, որովհետև մենք կարող էինք ներկայացնել, թե ինչպիսին են մեր ազգային պատկերացումները՝ Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ, մինչդեռ միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին»:
Քիչ առաջ Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը քվեարկեց Արաբկիր վարչական շրջանի 4/30 ընտրատեղամասում:
Երևանի ավագանու ընտրություններին 4/30 ընտրատեղամասում ժամը 11:20-ի դրությամբ քվեարկել է 120 քաղաքացի: