Փարիզի շուրջն ավելի քան 400 կիլոմետր ձգվող խցանումներ են առաջացել ֆրանսիացի երկաթուղայինների գործադուլի երկրորդ օրվա հետեւանքով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել է Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ լավ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի հետ եռակողմ գագաթնաժողովը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, տեղեկացնում է անելով ՌԻԱ Նովոստիին:
Դրեզդենում գերմանացի յոթ ոստիկան է տուժել վրաստանցի 15 խուլիգանների բռնելու փորձ կատարելիս:
Իրանն իր բնական իրավունքն է համարում պաշտպանական ուժերի ամրապնդումը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում:
«2016թ. ապրիլն իր վատ հետևանքները թողեց՝ պայմանավորված մարդկային մեծ կորուստով, բայց ապրիլյան պատերազմը նաև մեծ դաս եղավ հայկական կողմի համար։ Մենք դուրս եկանք այն թմբիրից, որ կար 1994թ. հետո։ Այս զինադադարի շրջանում չէր դիտվում, որ հնարավոր է լայնամասշտաբ մեծ պատերազմի կրկնություն, բայց մենք հաշվի չառանք, թե ինչպիսի հակառակորդ ունենք»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի, չարդարացված ծախսերի համար:
ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար:
YouTube -ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն ադրբեջանցի է:
Վրաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում «Քայլ դեպի լավագույն ապագա» խաղաղ նախաձեռնության իրագործմանը, որը միտված է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բնակվող քաղաքացիների հումանիտար եւ սոցիալ-տնտեսական դրության բարելավմանը:
Մեքսիկայի Սենատն ապրիլի 3-ին հավանություն է տվել առողջապահության համակարգի բարեփոխմանը, որը նախատեսում է մահացած բոլոր չափահաս մարդկանց ավտոմատ դասումը պոտենցիալ դոնորների շարքին։
Ադրբեջանի մայրաքաղաքի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում արկի պայթյուն է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին կոչով դիմել է համաքաղաքացիներին՝ հետեւելու Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որն իր կյանքը նվիրեց սոցիալական արդարության համար պայքարին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ:
Ֆրանսիան կարող է 720 միլիոն եվրո կորցնել երկաղութայինների համազգային գործադուլի հետեւանքով:
Թուրքիային ռուսական C-400 համալիրների առաջին մատկարարումները նախատեսված են 2019 թվականի հուլիսին:
«Քաղաքական գործընթացները պատվերով համերգ չեն, որ ընդդիմության որ գործիչը, ինչ ցանկանա, հաջորդ օրը իշխանությունը զիջի: Իշխանությունը նրա համար չէ, որ կամ զիջի, կամ՝ փոխզիջի, կամ՝ նվեր տա»:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում կործանվել է երկրի ծովային հետեւակի կորպուսի ուղղաթիռը, անձնակազմի չորս անդամները, ենթադրաբար, զոհվել են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ որոշել է հիշատակի լուսանկար անել:
Միացյալ Նահանգները հրապարակել է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել։
ԱՄՆ-ում YouTube ինտերնետ-ծառայության կենտրոնակայանում հրաձգություն է իրականացրել Նասիմ Աղդամ անունով կինը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն է»: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա: Մեկը թոշակի գնացած Կիմ Բալայանի տեղն է, մյուսը՝ հունիսին թոշակի գնացող Վլադիմիր Հովհաննիսյանի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օմբուդսմեն Արման Թաթոյանը կարծես մտադրվել է ամեն գնով հիմնավորելու տեսակետը, որ ինքը ոչ թե քաղաքացիների, այլ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի իրավունքների պաշտպանն է:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ եւ ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական:
Շարունակվում է Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված մահացու հրդեհի գործի քննությունը: Քննչական կոմիտեն հրապարակել է տեսագրությունը:
«Ժամանակ» թերթ գրում է. «Ապրիլի 9-ին ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվելու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից:
Ավստրալիայից երկարակյաց ֆերմերը պատմել է իր կյանքի պատմությունը եւ խոստովանել, որ 95 տարեկանում չի պատրաստվում թողնել աշխատանքը: