ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 9-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի քանի օրից կքննարկի և կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը: Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Համբերեք, բավականին երկար համբերել եք, մի փոքր էլ համբերեք: Մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, մի քանի օրից մենք արդեն կքննարկենք և կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը:
ՀՅԴ-ն վարչապետի պաշտոնում կսատարի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացրած ցանկացած թեկնածուի: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Այսօրվա նոր ընտրակարգը կեղծիքի վրա է հիմնված, որը, սակայն, փաստացի է: Այս երդմնակալությունը քիչ թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից, ուստի շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին: Հուսամ, որ թեկուզ սահմանափակ լիազորություններով, բայց նա փոփոխությունների առաջարկ կանի մեր երկրին»:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» քայլարշավին, որին միացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ասաց.
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատրաստակամ է շարունակել պաշտոնավարումը նաև նոր կառավարության կազմում: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցանկություն ունի պորտֆելը պահպանելու և առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ:
«Դա այնքան էլ ընդդիմության ձեռքում չի, որովհետև ընդդիմությունը դա թույլ չտալու համար պետք է ՀՀԿ-ին զրկեր վարչապետ առաջադրելու իրավունքից, ինչը չի արել 1 տարի առաջ, և հիմա ՀՀԿ-ն, ինչպես նկատում ենք, բավականին վստահ է զգում՝ առաջադրելու ցանկացած թեկնածու»։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հերքում է նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սադրանք է որակել Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման մեղադրանքները, որոնք հնչում են Դամասկոսի հասցեին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը իշխանությունների հետ կոալիցիա կազմելու որոշում այս պահին չունի: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ռուսաստանը կհրապարակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նամակագրությունը նրա՝ ՆԳ նախարարության ղեկավար եղած ժամանակ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համոզված է՝ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է զարգացնել հարաբերություններ բոլոր ուղղություններով:
Երդման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել ընդդիմությանը՝ միավորվել եւ պայքարել «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության եւ դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընտրվել է Բոաոյում ընթացող ասիական տնտեսական համաժողովի տնօրենների խորհրդի նախագահ:
Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը այսօր ներկա են եղել բազմաթիվ հյուրեր:
Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը և նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կզղջա, եթե դուրս գա իրանական ատոմի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
Դանիայում սիլոսի աշտարակի պայթեցումը նախատեսվածի պես չի ընթացել:
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Այս մասին այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:
Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը երդմնակալության արարողության ժամանակ:
Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: