Բաժիններ՝

Դրեզդենում յոթ ոստիկան է տուժել վրացի խուլիգաններին բռնելիս. Die Welt

Դրեզդենում գերմանացի յոթ ոստիկան է տուժել վրաստանցի 15 խուլիգանների բռնելու փորձ կատարելիս: Այդ մասին հայտնել է Die Welt հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ տրամվայի կանգառում մի խումբ տղամարդիկ հետամտել են անցորդներին, իսկ երբ 63-ամյա մի մարդ նրանց նկատողություն է արել, խուլիգանները ծեծել են նրան: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները փորձել են պարզել խուլիգանների ինքնությունը, բայց նրանք դիմադրություն են ցույց տվել:

Ոստիկանները հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել: Ի վերջո ութ խուլիգանները ձերբակալվել են: Պարզվել է, որ նրանք բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են: Միջադեպի հետեւանքով տուժել է յոթ ոստիկան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս