Բաժիններ՝

Իրանի պաշտպանության նախարարը հրթիռային ծրագիրը համարել է երկրի բնական իրավունքը

Իրանն իր բնական իրավունքն է համարում պաշտպանական ուժերի ամրապնդումը, այդ թվում՝ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին։ «Իսլամական Հանրապետությունը պաշտպանունակության եւ զսպող պաշտպանական հզորության ամրապնդումը, հատկապես հրթիռային ոլորտը, համարում է իր բնական իրավունքը տարածաշրջանի օրինական պաշտպանության գործում եւ անհրաժեշտ է համարում զարգացնել ու ամրապնդել նշված ոլորտը՝ դիմակելու համար տարբեր նոր սպառնալիքներին»,-ասել է Խաթամին՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան խորհրդաժողովում:

Թեհրանը 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո մի քանի անգամ անցկացրել է բալիստիկ հրթիռների փորձարկումներ, այդ թվում 2017 թվականի սեպտեմբերի վերջին ներկայացնելով «Խորեմշահր» անվանումով նոր բալիստիկ հրթիռը:

Առանձին երկրներ, այդ թվում՝ Արեւմուտքում, անհանգստություն են հայտնել Իրանի հրթիռային ծրագրի առնչությամբ: Իրանում քանիցս ընդգծել են, որ հրթիռլային ծրագրի մշակումը կրում է պաշտպանողական բնույթ եւ ուղղված չէ որեւիցե այլ երկրի դեմ, նշելով, որ Թեհրանը չի պատրաստվում որեւէ մեկի հետ քննարկել երկրի պաշտպանության հետ կապված հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս