Բաժիններ՝

Կալիֆոռնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում կործանվել է երկրի ծովային հետեւակի կորպուսի ուղղաթիռը, անձնակազմի չորս անդամները, ենթադրաբար, զոհվել են: Այդ մասին հայտնել է KYMA-TV-ն:

«Ծովային հետեւակի կորպուսի CH-53E Super Stallion ուղղաթիռը կործանվել է Էլ Սենտրո քաղաքի մոտ ապրիլի 3-ին ժամը մոտավորապես 14:35-ին (Երեւանի ժամանակով ապրիլի 4-ին ժամը 01:35-ին) ստանդարտ վարժանքների ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ: Զինվորականների տեղեկատվության համաձայն՝ աղետի պատճառն առայժմ հայտնի չէ: Ենթադրվում է, որ միջադեպի զոհ են դարձել ուղղաթիռի անձնակազմի չորս անդամները, ընդ որում չի ճշտվում՝ արդյոք զոհվածները ծովային հետեւակայիններ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս