Բաժիններ՝

Նասիմ Աղդամ անունով 39-ամյա կինը կրակ է բացել YouTube-ի Սան Դիեգոյի կենտրոնակայանում. ABC

ԱՄՆ-ում YouTube ինտերնետ-ծառայության կենտրոնակայանում հրաձգություն է իրականացրել Նասիմ Աղդամ անունով կինը: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ: Նրանց տվյալներով՝ կինը, որը հրաձգությունից հետո ինքնասպան է եղել, ապրում էր Ռիվերսայդ քաղաքում, ինչպես նաեւ Սան Դիեգոյում: Նախնական տվյալներով՝ նա որեւէ առնչություն չի ունեցել YouTube ընկերության հետ: NBC հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդել է, որ Աղդամը 39 տարեկան էր:

Նա զինված էեղել ատրճանակով: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ կինը ճանաչել է տուժածներից մեկին՝ այն տղամարդուն, որն էլ, հավանաբար, եղել է նրա հարձակման սկզբնական թիրախը: Նա հոսպիտալացվել է եւ գտնվում է օրհասական վիճակում: Պատահարի հետեւանքով հրազենային վերքեր է ստացել երկու կին: Ոստիկանությունում կարծում են, որ նրանք հարձակման թիրախներ չեն եղել, հաղորդել է ABC-ն: Հրաձգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով ժամը 12:40-ին (Երեւանի ժամանակով 23:40-ին) YouTube-ի կենտրոնակայանում, որը գտնվում է Սան Դիեգոյում:

Պատահարի պատճառը, նախնական տվյալներով՝ եղել է կենցաղային վեճը: Հրաձգությունից հետո Աղդամն ինքնասպան է եղել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել տուժածներին: «Մեր բոլոր մտքերը եւ աղոթքները նրանց հետ են, ովքեր տուժել են: Շնորհակալություն իրավապահ մարմինների մեր զարմանալի աշխատակիցներին եւ նրանց, ովքեր առաջինն են արձագանքել տեղի ունեցածին»,- գրել է նա Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս