«Եղել են այլ խնդիրներ, բայց նման անորոշ վիճակ չի եղել, և այստեղ հարց է առաջանում, թե ինչու այդ բանակցությունները մնացին դեկտեմբերի ամենավերջին օրերին։ Որոշակի մարմիններ պետք է ավելի արագ քայլեր կատարած լինեին։ Եթե պայմանագրի ժամկետը լրանում էր դեկտեմբերին, կարելի էր բանակցել 1-2 ամիս առաջ»:
Կյանքի 94-րդ տարում վախճանվել է աստղագետ Նենսի Գրեյս Ռոմանը, որին ԱՄՆ-ում գիտեն որպես «Հաբլ» աստղադիտակի մայր»:
Կահիրեում, Գիզայի բուրգերի շրջանում տուրիստական ավտոբուս է պայթել:
«Ինչի՞ է պետք այդ գերնախարարությունը, ո՞ր նախարարը միաժամանակ 4 ոլորտից գլուխ կհանի։ Շատ բնական է գիտությունն ու կրթությունը միասին և սպորտն ու մշակույթը միասին՝ մեկը ֆիզիկական մշակույթ է, մյուսը՝ հոգևոր»։
Սիրիական բանակի ծառայողները շուտով վերահսկողության տակ կառնեն Մանբիջը՝ «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» քուրդ մարտիկների հետ:
Մանվել Սարգսյանը նշեց, որ կյանքը ցույց կտա՝ Փաշինյանին ինչ և ինչքանով կհաջողվի. «Պետք է մտածել, բարդ վիճակ է»։
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրեց Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ եղավ 100 օր։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի՝ դեկտեմբերի 10-ի գրավոր հարցմանը Քննչական Կոմիտեի պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը պատասխանել էր, որ փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին։
Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։
Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»։
Հաստատվում են 168.am-ի հավաստի աղբյուրների հաղորդած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանին մատակարարվող գազի նոր գնի բանակցությունների շրջանակում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ էր հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ այսուհետ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց (առկա 150 դոլարի փոխարեն), և դա քննարկման ենթակա չէ
Մ. Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի՝ կրկնելով, որ օդանավակայանի ճանապարհին է և հարմար չէ խոսելը։
Անկախ սենատոր, 77-ամյա Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների մի մասն իրեն վարկաբեկելու արշավ է սկսել՝ կանխելու երկրի նախագահի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումը։
«Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։
Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ (Nabih Berri):
«Այո, հետաքրքիր գործ է, մեծ ուրախությամբ զբաղվելու եմ դրանով, որովհետև կրթության ոլորտում և Ամերիկյան համալսարանում 20 տարի դասավանդում եմ»,- ասաց Վ. Գաբրիելյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը հարկադրված կլինի փակել Մեքսիկայի հետ սահմանը, եթե դեմոկրատ կոնգրեսականները հավանություն չտան սահմանային պարսպի նախագիծի ֆինանսավորմանը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ հանդես են եկել Կերչի նեղուցով նավերի ազատ անցումն ապահովելու եւ ուկրաինացի նավաստիներին ազատելու պահանջով:
«Սովորական միջնորություն ենք ներկայացնում՝ գրավ կիրառելու վերաբերյալ»,- այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Տիգրան Սեյրանյանն ազատվել է Չեխիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից: Նա նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան: Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից: Կարեն Նազարյանը նշանակվել է Սուրբ աթոռում ՀՀ դեսպան։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
168.am-ի աղբյուրների հավաստմամբ, սակայն, երեկ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում գազի գնի շուրջ հարցադրումը «ցրել» են՝ ասելով, թե գազի գնի որոշմամբ Կրեմլը՝ ՌԴ նախագահի աշխատակազմը, չի զբաղվում, և գազի գինը որոշելու համար պետք է բանակցել հենց «Գազպրոմ» ընկերության հետ։
Անհայտ անձինք Հարավային Կորեայի Hana կենտրոնի համակարգիչներից մեկը «կոտրանքի» ենթարկելուց հետո ստացել են Հյուսիսային Կորեայից 997 փախստակների անձնական տվյալների զետեղարան մուտք գործելու հնարավորություն։
«Ռուսաստանը երկար համբերեց` մի քանի ամիս, բայց ներկայումս որոշել է աչքերը չփակել Հայաստանի հետ տարաձայնությունների վրա: Հետևանքն այն է, որ Հայաստանը հետսովետական տարածքում միայնակ է մնացել բոլոր խնդիրներում, անխտիր բոլոր»:
Եվրամիությունը (ԵՄ) դեկտեմբերի 28-ին պաշտոնապես հրապարակել է որոշում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին, փաստաթուղթը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները: Նրա խոսքով՝ նախանշվել են ժամկետները, քանի որ իրավիճակը «ցեյտնոտային» է. «Մենք ցեյտնոտի մեջ ենք»:
Եվրամիությունը որոշել է զգալիորեն ուժեղացրել հակազդեցությունը ռուսական քարոզչությանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սպասվող տոների առիթով։ Այս մասին գրում է TACC-ը։
Open Arms նավը՝ ավելի քան 300 միգրանտներով, դեկտեմբերի 28-ի առավոտյան ժամանել է Իսպանիայի Կադիսի նահանգի (Անդալուսիայի Ինքնավար Մարզ) նավահանգիստ:
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքի մի շարք նահանգներում մոլեգնած ձնաբքերի զոհ է դարձել երկու մարդ, հաղորդել է USA Today հրատարակությունը: Հրատարակության տեղեկավտությամբ՝ «դեկտեմբերի 27-ին սաստիկ ձյան առաջացրաp միջադեպերի պատճառով» մեկ մարդ է զոհվել Կանզասի նահանգում, մեկն էլ՝ Լուիզիանայում։