Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը կոչ է արել առավել սերտացնել համագործակցությունը Արևմտյան Բալկանների երկրների հետ՝ արդյունավետորեն հակազդելու Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը։
Ոստիկանությունը ձերբակալել է Դյուսելդորֆի կայարանում մարդկանց վրա կացնով հարձակված տղամարդուն, նշվում է, որ տղամարդն ունի հոգեկան խնդիրներ, հայտնում է RIA Novosti-ն։
Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը Twitter-ում հայտնել է, որ Նյու Յորք և Վաշինգտոն նահանգները կվիճարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնն ու Եվրամիությունը պատրաստ են ձեռնամուխ լինել Brexit-ի հարցով բանակցություններին, հայտնում է Reuters-ը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն IT-մասնագետների հետ համատեղ հետաքննություն են կատարում՝ պարզելու Trump Organization ընկերության և ռուսական «Ալֆա-բանկի» կապերը, հայտնում է CNN-ը։
Ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները հայտնվել են կիբեր հարձակումների թիրախում, ինչի նպատակը տվյալ ադրբեջանցիների մասին անձնական տեղեկություններ ստանալն է:
Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում կալանքի տակ գտնվելը ԵԱՀԿ-ին վերաբերող հարց չէ։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ասված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարության մեջ՝ կապված ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի կողմից բարձրացված հարցի հետ։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին ստորագրել է հրամանադիր Վարդանին Տողանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է պետաշխատողներից աշխատանքի տեղավորել բոլոր չաշխատող ազգականներին, կանանց ու սիրուհիներին, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կացնով զինված տղամարդը հարձակվել է ու վիրավորել կայարանում գտնվող մի քանի մարդու, հայտնում է Spiegel-online պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությանը։
Ասում են, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի:
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Պակ Կին Հեի իմփիչմենթը, այս մասին որոշումը կայացրել էր երկրի խորհրդարանը 2016թ. դեկտեմբերի 9-ին խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտնում է Уonhap News-ը։
Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, թե Ռուսաստանը չի խնդրում Արևմուտքի երկրներին չեղարկել իր դեմ սահմանված պատժամիջոցները։
Հետաքրքիր օրինաչափությամբ` թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են քարոզարշավի վերջում. ՀՀԿ-ն` մարտի 22-ին, ԲՀԿ-ն՝ մարտի 24-ին, որից հետո կսկսվեն երևանյան «ֆուրորները»:
ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան երեխաները առաջնագծում չկանգնեն։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է իր ունեցվածքը:
Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը: Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից: Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը:
Ֆինլանդիայի մայրաքաղաքի օդային նավահանգիստը գլխավորել է 10 դիրքից բաղկացած այն ցուցակը, որը eDreams միջազգային տուրիստական գործակալության փորձագետների կողմից կազմվել է ավելի քան 65 հազար ճանապարհորդների գնահատականների հիման վրա:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող 5 կուսակցություններն ու 4 դաշինքները լրացրել են գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Որոշ թեկնածուների շտաբների ներկայացուցիչներն ակտիվորեն ցուցակագրում են քաղաքացիներին՝ խոստանալով իրենց թեկնածուի օգտին քվե տալու դեպքում որոշակի գումար։ Ասում են՝ անգամ ընտրակաշառքների մրցակցություն է գնում, թե որ ուժը կամ թեկնածուն որքան է բարձրացրել չափը։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են իր թեկնածությունը տվյալ պաշտոնում վերընտրվելու հարցում:
«Միանշանակ վստահ եմ, որ Երևանի և Բրյուսելի հարաբերությունների զարգացումը Մոսկվայի համար ամենաքիչը չեզոք իրադարձություն է, ամենաշատը՝ լավ լուր, քանի որ Հայաստանը հաստատում է իր՝ արևմտյան գործընկերների և Ռուսաստանի միջև բանակցությունների հուսալի հարթակի կարգավիճակը»։
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների տնտեսության զարգացման տեսլականները՝ «Պոպուլի՞զմ, թե՞ իրատեսություն»:
Ծառուկյան դաշինքի» օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնել հիմնականում այն անձինք, ովքեր դժգոհ են երկրում տիրող իրավիճակից, չեն ողջունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: «Ծառուկյան» դաշինքի կողմնակիցները հիմնականում երիտասարդներն են: ՀՀԿ-ի կողմնակիցներն այն անձինք են, ովքեր գոհ են երկրում տիրող իրավիճակից և ողջունում են Նախագահ Սարգսյանի քաղաքականությունը:
Ժողովրդականություն վայելող Rolling Stone հանդեսի իտալական տարբերակը մարտյան համարի շապիկը զարդարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի լուսանկարը:
Օտտավայում մարտի 8-ին տեղի է ունեցել ԿանադաՀայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը:
Խորհրդարանական քարոզարշավը սկսվեց տնտեսական անզուսպ խոստումներով։ Ընտրողների հետ առաջին հանդիպումներից կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերի մեծ մասը շեշտը դրել է տնտեսական ծրագրերի, ավելի ճիշտ, տնտեսական խոստումների վրա։