Դեռ կճնշեն․ իշխանությունները քայլեր կձեռնարկեն Մհեր Սեդրակյանի դեմ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխանություններն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող մի շարք քայլեր կանեն: Պաշտոնից կազատվեն ոչ միայն նրա բարեկամները, այլ Սեդրակյանն ինքը կզրկվի որոշակի հնարավորություններից:

Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը: Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից: Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաև Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Այս ամենը տեղի ունեցավ, երբ վատացան Սերժ Սարգսյանի ու Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Վերջինս որոշել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ ու նրա դաշինքում ընդգրկել նաև իր որդուն:

Իշխանությունը թույլ չտվեց, որ տեղի ունենա նաև այդ համագործակցությունը: Արդյոք հաշվեհարդա՞ր են տեսնում նրանց նկատմամբ: «Չեմ կարծում և ես տեղյակ էլ չեմ, որ այդ աղջկան ազատել են: Բայց պետք չէ սխալ մեկնաբանություններ անել, պետք է հասկանալ, թե պատճառը որն է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս