ԱԺ ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար:
Այդ գումարի գերակշիռ մասը բնականաբար ստվերային շրջանառություն է լինելու: Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը չհամաձայնեց այս տեղեկության հետ՝ հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է: «Ամեն ինչ են խոսում, հանիրավի, երբեմն սուտ, բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում: Բայց եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասաց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։