ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը Արարատի մարզը թողել են վերջում, որից հետո կսկսվեն երևանյան «ֆուրորները». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ` թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են քարոզարշավի վերջում. ՀՀԿ-ն` մարտի 22-ին, ԲՀԿ-ն՝ մարտի 24-ին, որից հետո կսկսվեն երևանյան «ֆուրորները»:

«Արարատը թողել եք վերջում, որպեսզի ավելի շենշո՞ղ լինի տպավորությունը»։ Մեր հարցին ՀՀԿ-ից պատասխանեցին․ «Ոչ, նախորդ ընտրություններին էլ էր Արարատը վերջում․ ըստ «քարտեզի» ենք այցելում»: Թե՞ ըստ «չորացող վտակների»:

Ի դեպ, ՀՀԿ-ում խորը տագնապ կա Արարատի մարզից ոչ միայն իրենց ռեյտինգայինների միսկրծոցիի մասով, այլև Արարատի ցեմենտի գործարանի: Բացի այն, որ Արտաշատում լուրջ տոկոսներ է «ուզում» խփել Արգամ Աբրահամյանը, 1100 աշխատող ունեցող «Արարատ ցեմենտի» աշխատակիցներին հանձնարարված է ևս 15 հոգի իրենց հետ քվեարկության բերել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս