«Օհանյան-Րաֆֆի-Օսկանայն» դաշինքի երեկ Աբովյանի մշակույթի տանը կայացած հավաքը շատերի համար անսպասելի բավական մարդաշատ է եղել։
Վերջերս «հետաքրքիր» միջադեպ է տեղի ունեցել Եվրանեսթի «գործերով» Կիև այցելած ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:
ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին, որ նրանցից բացի որևէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Մինչ ՀՀԿ-ն զբաղված է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է առաջ տանել 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնում իր աշխատելու հարցը:
Էջմիածնում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանը այս օրերին ոչ միայն արմավիրցիներին հորդորում է ընտրել ՀՀԿ-ին ու իրեն՝ հայտարարելով, որ «իր դեմ խաղ չկա», այլև զուգահեռ պատրաստվում է տղայի հարսանիքին:
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին իր երկրում կնոջ աշխատասիրության խորհրդանիշ է դարձել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի էր եկել բիգուդիները մազերին:
ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության «խաղադաշտում»։ Բայց, նրա խոսքով, թվում է՝ ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը:
Համայնքների պալատում կայացած լսումներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծիծաղը տարակուսանքի մեջ է գցել սոցցանցերի օգտատերերին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում քաղաքական քարոզարշավի բոլոր դերակատարներին:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի՝ քարոզարշավի շրջանակներում Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարություններին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանին՝ կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հնարավորությանը:
«Արդյոք դո՞ւր կգա պարոն Պուտինին, եթե մենք նրան իր իսկ դեղամիջոցը մատուցենք՝ ի պատասխան հրապարակելով զեկույցներ Պուտինի փոքրիկ գաղտնիքների մասին: Տեսնենք, թե որքանո՞վ է իր դուրը գալու, երբ բոլորին հայտնենք, թե որտեղ է նա պահում իր փողերը, որքան այլախոհ է սպանվել նրա հրամանով, ինչպես են նրանք ոչնչացրել մալասիական ինքնաթիռը, եւ մի շարք այլ հարցեր»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Մոսկվայում արած հայտարարությանը:
«Այսքան տարվա իմ դասախոսական աշխատանքից հասկացել եմ մի բան, որ մենք խնդիր ունենք քաղաքական համակարգերի ինստիտուցիոնալ կայացման հետ: Իսկ այդ գործընթացում խիստ որոշիչ է լիդերի դերը, կարևոր է ոչ թե՝ էմոցիոնալ պահանջներ ներկայացնել այս ինստիտուտին, այլ պետք է ռացիոնալ գնահատել ինստիտուտի դերը»:
«Այցի ընթացքը ցույց տվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են: Եվ, ըստ էության, չկա մի այնպիսի հարց, որը տարաձայնությունների տեղիք տա կամ որոշակի խնդիրներ առաջացնի երկու երկրների հարաբերություններում: Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանի բոլոր կարևորագույն հարցերում»,- ընդգծեց նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մարտի 10-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել է հանդիպման մասին:
«Մեր ծրագրերը չափելի են և առարկայական»,- այսօր այս մասին ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ասաց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով դաշինքի տնտեսական դրույթները։
«Եթե մի երկրում, որտեղ գրեթե 40-60% ստվեր կա, եթե այն կրճատվում է, բյուջեն չի կարող տուժել»,- այսօր այս մասին ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ասաց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան (ՕՐՕ) կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով դաշինքի տնտեսական դրույթները։
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ Մարտի 7-9-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը նիստերի ընթացքում անդրադարձ կատարեց ազգային կյանքին վերաբերող տարբեր հարցերի, այդ թվում նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Մեզ անհրաժեշտ է նախ՝ վերականգնել միջին խավի գոյությունը, սկսել ստեղծել այն, կան մեխանիզմներ, լծակներ, որոնց մասին խոսել ենք ծրագրում։ Այդ թվին է դասվում փոքր և միջին ձեռնարկություններին տրվող արտոնությունները, որոնք մենք նախատեսում ենք»։
Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը կնկարահանի գեղարվեստական մինի-սերիալ, որը նվիրված կլինի անցյալ տարի ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալային նախընտրական արշավի իրադարձություններին:
Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր «Խոստումը» սինգլը, որը հնչելու է երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված համանուն ֆիլմում:
«Բայց մենք նաև ֆիքսում ենք, որ 2017թ. ավելի շատ կայունացման տարի է լինելու, և մենք դուրս ենք գալու ավելի շատ այն միջնաժամկետ տնտեսական աճին, որը մեր համար թիրախային է լինելու հաջորդ տարի»։
Ի. Վոլինկինը նշեց, որ նախըտրական քարոզարշավի ընթացքում սա իր առաջին այցն էր Հայաստանի քաղաքական կուսակցություն և առաջիկայում ՌԴ դեսպանությունը նախատեսում է հանդիպել նաև քաղաքական այլ կուսակցությունների և դաշինքների հետ: Դեսպան Ի. Վոլինկինը մատնանշեց, որ ՌԴ համար նույնպես կարևոր է, որ ռազմավարական դաշնակից երկրում ընտրություններն անցկացվեն ժողովդավարական արժեքների, թափանցիկության և փոխադարձ հարգանքի մթնոլոտում:
Բաքվի ռեժիմը կոռումպացված է, այն բռնապետական և գտնվում է տնտեսական ճգնաժամի կենտրոնում: Բացի այդ՝ այն Եվրամիություն գազի խոշոր մատակարարն է, գրում է հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝անդրադառնալով փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելու մասին։
«Չեմ թաքցնում՝ կուսակցության ֆինանսական վիճակը վատ է: Երբ մեր երկիրն անկախացավ՝ ի դեմս ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Վազգեն Մանուկյանի, մեր ձեռքից ապօրինի կերպով խլեցին մեր շարժական և անշարժ ունեցվածքը՝ թողնելով մեզ փողոցում, բայց մենք եղել ենք հարուստ կուսակցություն, 190 000 կոմունիստ ենք եղել և նրանց վճարած անդամավճարների հաշվին ձեռք բերել մեր գույքը, որն այսօր, կարելի է ասել, չկա: Ուզում եմ բոլորին ասել, որ առանց կոմունիստների՝ այսօր ԱԺ-ն երկու ոտքից կաղում է: Մենք գալիս ենք լրացնելու այդ բացը»:
«Շատ մարդիկ տարբեր հորդորներ են կատարում, ասում են, որ ինքն իրավունք չունի, ինքը զինվորական է։ Ես կասեմ հետևյալը. «Թող մարդիկ, որոնք զինվորական են կամ գործիչներ, զբաղվեն իրենց գործով։ Ես ոչ մեկին չեմ ասում՝ ինչով զբաղվել, ես իմ գործով եմ զբաղվում։ Ի՞նչ է նշանակում՝ ափսոս էր»։
Փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակային տարիքը ամեն տարի ավելանալու է 6 ամսով տղամարդկանց համար մինչև 2021թ., կանանց համար՝ մինչև 2027թ.։
Բեռլինը հուսով է՝ Թուրքիան այլևս Գերմանիան նացիստական Գերմանիայի հետ չի համեմատի, հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը։