Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ դատարանը վարչական կալանքի է դատապարտել այն 40 անձանցից յոթին, որոնք բերման են ենթարկվել Բաթումում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։
Թուրքիայի և Նիդեռլանդների միջև լարված քաղաքական հարաբերությունների համատեքստում թուրք հաքերները հարձակում են իրականացրել հոլանդական պետական կառույցների էլեկտրոնային կայքերի վրա:
Մարտի 13-ին էտալոնային մակնիշների նավթի գները շարունակում են իջնել՝ անցյալ շաբաթվա արդյունքներով 9 տոկոս անկումից հետո։
«Վիճակը շատ բարդ է, ժողովո՛ւրդ։ Գիտե՞ք՝ ինչն է զավեշտալի։ Ըստ գործող իշխանությունների՝ դուք պետք է աղքատ լինեք, որ նայեք, թե ով ձեզ ընտրաշակառք կտա։ Եթե հարուստ լինեք, ընտրակաշառք չեք վերցնի։ Հարուստ մարդու համար ի՞նչ կնշանակի 10 կամ 20 հազար դրամը»։
Մասնագետները վերականգում են ահաբեկիչներից գրավված էլ Հաֆսի ջրակայանի աշխատանքը, որը ջուր է մատակարարում Սիրիայի Հալեպ քաղաքի մեծ մասին։
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջբրան Բասիլը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զինված ուժերը սկսել են Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային վարժանքները, որոնք կոչված են ստուգել արտակարգ հանգամանքների դեպքում Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի օպերատիվ իրազեկման հնարավորությունները։
Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հետաձգել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը երկիր:
Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները:
«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Լը Պենը հանդես է եկել երկրի տարածքում թուրք քաղաքական գործիչների ելույթների դեմ:
«Այո՛, մենք խոստանում ենք, որ ստեղծելու ենք մի պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն իրացված են լինելու, որտեղ քաղաքացին իր կամարտահայտության, ազատ հավաքներ անցկացնելու համար չի ամաչելու և չի վախենալու»:
«Մեր հայրենիքն, այո՛, սկսվում է սահմանից՝ բառիս բուն իմաստով։ Մի քանի կիլոմետրի վրա, նույնիսկ մի քանի հարյուրավոր մետրերից դիրքերն են»,- երեկ Տավուշի մարզի Կողբ համայնքում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների չեղարկման հարցի քննարկմանը: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Չինաստանը 2016 թվականին մեծացրել է արդյունաբերական ռոբոտների արտադրությունը 34,3 տոկոսով՝ 2015-ի համեմատ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արդյունաբերական և տեղեկատվայնացման հարցերով փոխնախարար Սին Գոբինը:
«Ես կարծում եմ, որ «գնդակն» առավելապես լինելու է նոր կառավարության «խաղադաշտում», բայց թվում է, որ ով էլ հաղթանակի ընտրություններում՝ կցանկանա վավերացնել ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագիրը»։
ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը:
Այսօր կեսօրին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերևս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։
Բողոքի ակցիան Ստամբուլում անցկացվել է՝ կապված Նիդեռլանդների և Թուրքիայի միջև ծագած դիվանագիտական սկանդալի հետ:
Դա տեղի կունենա 2019թ. մարտին:
Ամերիկացի հայտնի դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին երգիծական Saturday Night Live ծրագրում, որը հեռարձակում է NBC հեռուստաալիքը:
Կրեմը մանրամասներ է պատմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել RT-ին, որում ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ջերմացումը չի ազդի ռուս-հայկական հարաբերությունների վրա:
«Երբ փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ բանավեճ չկա, գալիս եմ մի այլ տխուր իրողության, որ գաղափարները չեն, որ որոշելու են այս ընտրությունների ելքը, այլ ինչ-որ չափով որոշելու է փողը»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անորոշ ժամանակով հետաձգել է Շվեյցարիա այցը:
Սաուդյան Արաբիան մշակում է իր բնակչության շուրջ 20 տոկոսին՝ 5 մլն անօրինական ներգաղթյալ, արտաքսելու ծրագիր:
ԵՄ-ից դուրս գալու գործընթացի գործարկումից հետո Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են պահանջել 9 մլրդ ֆունտ սթեռլինգ (11 մլրդ եվրո), որոնք պահվում են Եվրոպական ներդրումային բանկի հաշվեհամարներում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 11-ին՝ ժ. 22.00-ին Վրաստանի Բաթում քաղաքում սկսվել էին փողոցային անկարգություններ: Քաղաքում կարգուկանոնը հաստատվել է միայն այսօր առավոտյան: Բաթումում հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին:
Գերմանիայի նախագահ Յոհակիմ Գաուկը, որը մարտի 18-ին լքում է իր պաշտոնը, հայտարարել է, որ անհրաժեշտ է մտավախություն ունենալ, որ Մոսկվան, հնարավոր է, միջամտի Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններին:
Հարձակման թիրախ պետք է դառնար տեղի առևտրի կենտրոնը:
Աբխազիայի խորհրդարանում՝ Ազգային ժողովում, սկսվել է ընտրությունների քվեարկությունը, բացվել են 152 ընտրատեղամասեր, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով հանրապետության ԿԸՀ-ին: