Արթուր Բաղդասարյանը «սև փիար» է որակել իր որդու՝ բանակում չծառայելու մասին հարցը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՎԿ-ն ի դեմս Արթուր Բաղդասարյանի, անդրադարձել է բանակի խնդիրներին։ Մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, և 18 տարեկան երեխաները առաջնագծում չկանգնեն։

Այս դրույթի ընդդիմախոսները հարց են բարձրացնում՝ բավական չէ, որ Բաղդասարյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների որդիներն առաջնագծում չեն ծառայել, հիմա էլ այդ նույն դրույթը Ա. Բաղդասարյանն այլոց վրա է տարածում։ Իր որդուն առնչվող հարցադրման այս մասը ՀՎԿ-ի ղեկավարը «սև փիար» է որակել, և հիշեցրել՝ ինչու իր որդին բանակում չի ծառայել։ «Նախ՝ ես ոչ մի տեղ չեմ կարդացել այն, ինչ դուք եք ասում։ Ինչ վերաբերում է իմ որդուն, նա օրենքով սահմանված կարգով սովորել է և սովորում է։ Պաշտպանել է ատենախոսական թեզ, ինչպես շատ ընտանիքներ։ Ես պայքարում եմ, որ աստիճանաբար Հայաստանում ստեղծվի պրոֆեսիոնալ բանակ»,- ասել է Բաղդասարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս