Բաժիններ՝

Բրազիլիայի նախկին նախագահներին հակակոռուպցիոն հետաքննություն է սպառնում

Բրազիլիայի նախկին նախագահներ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան եւ Դիլմա Ռոուսեֆը, ինչպես նաեւ ներկայիս նախագահի միանգամից մի քանի նախարարներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց դեմ երկրի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոտը պահանջում է հակակոռուպցիոն հետաքննություն սկսել, հաղորդում է Globo պորտալը:

Ավելի վաղ Ժանոտը դիմել է Գերագույն դատարան՝ մի խումբ քաղաքական գործիչների նկատմամբ կոռուպցիայի դեպքերի հետաքննություն վարելու խնդրանքով: Դատախազը դատարան պահանջներ է ուղարկել այն քաղաքական գործիչների նկատմամբ 83 հետաքննություններ սկսելու վերաբերյալ, որոնց անունները նշվել են Odebrecht ընկերության ղեկավարների կողմից մեղքի խոստովանության գործարքի
շրջանակներում տրված ցուցմունքներում:

Globo ալիքը նշում է, որ Ժանոտի ցուցակում նշված անձանց թվում հիշատակվում են երկրի երկու նախկին նախագահները, ինչպես նաեւ գործող նախարարներ Մորեյրա Ֆրանկուն, Էլիսեու Պադիլյան, Ալոիզիու Նունեսը, Ժիլբերտու Կասաբը եւ Բրունու Արաուժուն:

Ցուցակում են նաեւ խորհրդարանի վերին եւ ստորին պալատների ղեկավարներ Էունիսիու Օլիվեյրայի եւ Ռոդրիգու Մայայի անունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031