Բաժիններ՝

Գերմանացիների մեծամասնությունը դեմ է ԵՄ-­ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին

Գերմանացիների գրեթե երկու երրորդն արտահայտվել է հօգուտ այն բանի, որ Գերմանիայի
կառավարությունը հանդես գա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:

Ադ մասին վկայում են հարցման տվյալները, որը Bild թերթի համար անցկացրել է
INSA հետազոտական ինստիտուտը: Հարցման համաձայն, մասնակիցների 62,4 տոկոսը հանդես է գալիս Թուրքիայի հետ բանակցություններն ավարտելու օգտին, դրան դեմ է
արտահայտվել 11,9 տոկոսը: Մնացածները ձեռնպահ են մնացել:

Եվրամիությունը ներկայում անդամակցության թեկնածուի կարգավիճակ է տրամադրել Ալբանիային, Մակեդոնիային, Սերբիային, Թուրքիային եւ Չեռնոգորիային:

2016 թվականի փետրվարին Եվրամիությանը միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել Բոսնիան եւ Հերցեգովինան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031