ԱՄՆ-ի արեւելյան ափին մարտի 14-ին մոլեգնած ձնաբուքը չորս մարդու կյանք է խլել եւ խախտել միլիոնավոր ամերիկացիների առօրյա կյանքը:
«Վերջերս Իրանի արդյունաբերության նախարարի տեղակալն այդ հարցով Մոսկվայում էր, մոտ օրերս էլ Եվրասիական տնտեսական միության համապատասխան պատվիրակությունը կայցելի Իրան: Մենք շատ մեծ հույսեր ենք կապում, որ մոտակա ամիսներին կավարտենք բանակցությունները, որովհետև մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Իրանի հետ հարաբերություններին»,- ասաց Գաբրիելյանը:
Հատկանշական է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել էր նաեւ նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ: «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»:
Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։
Ոչ ոք իմ հետ այդ առումով չի կարող վիճի: Վերջն էսքան տարի մարզպետ եմ աշխատել, իմ գյուղացու մեջ եմ եղել, ինչո՞ւ հավասարեցնեմ բոլորին: Ես ուզում եմ այդ գործոնը կարևորեմ, ոչ թե ասում եմ՝ մի ընտրեք, կյանքը ապագա երիտասարդներինն է, ինչի մասին է խոսքը: Բայց ես մոտակա այս 5 տարիներին իմ դերակատարությունը շատ տեսնում եմ Ազգային ժողովում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։
«Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները, որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի:
Էդինբուրգում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթարջենը դրական է գնահատել Բրեքզիթից հետո շոտլանդացիներին կարծիք արտահայտելու հնարավորության ընձեռումը: Սթարջենը նշել է, որ ինքը չի պատրաստվում անգործության մատնվել այն պարագայում, երբ Բրեքզիթը կարող է վնասել Շոտլանդիայի տնտեսությանն ու Եվրամիության հետ նրա կապերին:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի շտաբի աշխատողները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչների տներն ու նրանց համագործակցություն առաջարկում:
«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:
Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն:
Նիդեռլանդների Ձեռնարկչական գործունեության գործակալությունը Հանս վան Մանենին մեկ ամիս է տվել պահանջի կատարման համար:
Մեծ Բրիտանիայում C&T Auctionsի աճուրդին է դրվել Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարներով ալբոմը:
Facebook ընկերությունը մշակողներին արգելել է օգտատերերի վերաբերյալ սոցիալական ցանցում պահվող տեղեկատվությունն օգտագործել լրտեսման նպատակով:
«Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում այս Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը չի կարող ընթանալ ողջ ծավալով առկա այս խնդիրների պատճառով»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազման հնարավորությանը:
Վերջին տարիների գործընթացները վկայում են, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում Հայաստանին հաջողվեց ձևավորել ճկուն տնտեսական համակարգ:
«Շատ անգամ այս վիճակը զավեշտի է հասնում, օրինակ, երբ Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանի վերաբերյալ պրետենզիաներ էին ներկայացնում, անմիջապես կանխարգելեց` ասելով, թե՝ մի քաղաքականացրեք: Հիմնական դերակատարների միջև սուր ընտրապայքար չկա, կարծում եմ` թաքնված պայքար կա, քանի որ ընտրությունները մնում են ընտրություններ, անգամ նույն կուսակցության անդամներն են բախվում, նույնիսկ հասավ դանակահարության»:
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որակյալ մասնագետներին և արտասահմանում լավ կրթություն ստացած հայ երիտասարդներին Հայաստանում պահելու կարևոր պայման է համարում բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը:
Փետրվարին «Օսկար» մրցանակի հանձնման 89-րդ արարողության ժամանակ լավագույն ֆիլմի հետ կապված խառնաշփոթությունն ապշեցնող էր, բայց հիանալի էր այն արժանապատվության տեսակետից, որով պատային իրադրությունից դուրս եկան «Լա Լա Լենդ» եւ «Լուսնի լույսը» կինոժապավենների ստեղծողները:
Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային փոխգործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումն է:
Հայաստանը բարելավել է դիրքը Henley & Partners ընկերության Վիզային սահմանափակումների վարկանիշում՝ 2017-ին զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը: 2016 թվականին Հայաստանը 80-րդն էր, 2015-ին՝ 86, 2014-ին` 79, իսկ 2013-ին` 72-րդ էր:Այս վարկանիշում Հայաստանի՝ 2007-2017 թթ. ընթացքում ամենահաջողված ցուցանիշը եղել է 2008 և 200 9 թվականներին, երբ 66-րդն էր:
Յուրաքանչյուր երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը գործարար աշխարհն է:
Samsung, LG, Xiaomi, Asus, Oppo եւ Lenovo սմարթֆոնները վաճառվում են նախատեղակայված վնասաբեր ծրագրային ապահովմամբ:
Լ.Զուրաբյանը նշեց, որ իրենց հակառակորդները ժողովրդի մեջ փորձում են տարածել, թե դաշինքը խոսում է Ղարաբաղը տալու մասին, սակայն իրենց ասածն այն է, որ 1998-ից սկսած իշխանության քաղաքականությունն է Ղարաբաղ տալու ճանապարհը, իսկ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը գիտի, թե որն է Ղարաղաբը պահելու ճանապարհը, և ուզում են այն իրականացնել: «Մեզանից խլել են նախագահ ընտրելու իրավունքը»,- ասաց
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հարկավոր է լիարժեք հասկանալ դրա էությունը: Ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այսօր Ջրառատում տեղի ունեցած հերթական կրակոցներին՝ ասելով. «Անթույլատրելի բան է: Զենքով մարդը կենցաղում վտանգ է ներկայացնում քաղաքացուն: Այդ իսկ պատճառով բոլոր այդ դեպքերը մենք շատ հետևողականորեն պետք է քննենք, և մինչև վերջ բերենք՝ հասնցնեք և մեղավորներին պատժենք»:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին:
Որոշ լրատվամիջոցներ ցանկանում են այս ընտրություններին քարոզչական մի սյուժե հորինել, սարքել՝ հակադրելով ՕՐՕ-ն ՀՀԿ-ին: Նման հակադրությունների կարիք բացարձակապես չկա: Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաև ՕՐՕ-ին, որովհետև, հակադրվելով քաղաքական ամենամեծ և հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու: