Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան մայիսի 9-­ին

Հարավային Կորեայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի նախագահի վաղաժամկետ ընտրություններն անցկացնել մայիսի 9-­ին: Այդ մասին «Կիոդո» գործակալությանը հայտարարել է վարչական գործերի նախարար Հոն Յուն Սիկը:

Ինչպես նշում Է Reuters­-ը, Կորեայի հանրապետության վարչապետ Հվան Գյոանը, որն անցյալ տարվա դեկտեմբերից կատարում էպետության ղեկավարի պարտականությունները, չի մասնակցելու ընտրություններին:

Երկրի նախագահի պաշտոնի առավել հեռանկարային թեկնածուն համարվում է Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինը, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները: 2012 թվականի ընտրություններում նա պարտվել էր Պակ Կըն Հեին:

Ավելի վաղ տեղեկացվել է,  որ Հարավային Կորեայի դատախազությունը մարտի 21-­ին հարցաքննության կկանչի երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին, որը որպես կասկածյալ կներկայանա երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիոն սկանդալի հետաքննության կապակցությամբ:

Հարավային Կորեայի նախկին ղեկավարին կասկածում են այն բանում, որ նա հանցավոր համաձայնության մեջ է մտել իր ընկերուհու՝ Չխվե Սուն Սիլի հետ՝ մի շարք ընկերություններից խոշոր դրամական գումարներ շորթելու նպատակով:

Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ է բորբոքվել 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին պետության ղեկավարի վրա նրա ընկերուհի Չխվե Սուն Սիլի ազդեցության մասին: Դրա հետաքննությունը ցույց տվեց, որ մի քանի տարվա ընթացքում Չխվե Սուն Սիլը տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ միջամտել է  քաղաքական որոշումների ընդունման ընթացքին:

Նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ներառյալ Samsung-­ը, նրանց կողմից իր հսկողության տակ գտնվող հիմնադրամներ տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով: Հարավկորեական ընդդիմությունը պնդում է, որ Պակ Կըն Հեն ներքաշված Է եղել Չխվե Սուն Սիլի կոռուպցիոն սխեմաներում կամ առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցողի մասին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարավային Կորեայի խորհրդարանը ժամանակավորապես իշխանությունից զրկեց երկրի նախագահին, որին մեղադրեցին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ, իսկ մարտի 10-­ին Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց իմպիչմենտը:

Արդյունքում Պակ Կըն Հեն զրկվեց բարձրագույն պաշտոնից եւ կորցրեց անձեռնմխելիությունը քրեական հետապնդման նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս