«Մենաշորհներն այսօր էլ նույն մարդկանց ձեռքում են». Խաչատուր Քոքոբելյան

«Մենք» դաշինքը չի բողոքում քարոզարշավի կարճ տևողությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում դաշինքի ղեկավարներից Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ բոլոր ուժերի համար բավականին բարենպաստ պայմաններ են, հանրության մոտ կաշկանդվածություն չկա, մարդիկ հանգիստ տանից դուրս են գալիս ու հավաքներին մասնակցում։

«Մեր ընտրողները հետաքրքրված են ընտրական պրոցեսով, ծրագրերով»,- ասաց նա։

Խ.Քոքոբելյանը նշեց, որ առաջին քայլն արված է, իշխանության բուրգից հեռացված է հանցավոր ռեժիմը, որ հասարակությանն այս օրն է հասցրել, բայց ժողովրդին հետաքրքրում են հաջորդ քայլերը՝ ինչ պետք է անել։

Ըստ նրա՝ միայն մինչ այս եղած կոշտ մեթոդներով հնարավոր չի Հայաստանն այս վիճակից հանել, այլ պետք է տնտեսությունը զարգացնել, երկրում օրենքը գերակայի, ոչ թե ուժը։

Խ.Քոքոբելյանի խոսքով՝ պետք են մարդիկ, որոնք ադեկվատ են և կարող են խնդիրները ճիշտ ձևով լուծել։ Օրինակ, ըստ նրա, 1-2 ընկերություններ ավելացել են, բայց մենաշնորհներն այսօր էլ նույն մարդկանց ձեռքում են։

Նա նշեց, որ իրենց ծրագրային դրույթներից մեկը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, որ անհրաժեշտ է բալանսավորել վարչապետի ու նախագահի գործառույթները.

«Օրինակ՝ աշխարհում եզակի Սահմանադրություն է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ ՀՀ տարածքային երաշխավոր չկա։ Եվ ցավում եմ, որ սահմանադրագետները դրա մասին չէին խոսում։ Եվ լիքը անհեթեթություններ կան»։

Տեսանյութեր

Լրահոս