«Հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:

Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը:

Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Մասիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում առաջարկել է՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգեն, քանի որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս չկա, և նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ աշխատանքային կարգով խնդիրը կլուծվի։

Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը:Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը:Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք:#voteAshotyan #vote1

Gepostet von Armen Ashotyan am Dienstag, 4. Dezember 2018

Տեսանյութեր

Լրահոս