«Քարոզարշավին մանդարին բաժանելը ոչ թե ընտրակաշառք է, այլ քարոզչական նյութ». Արտակ Կիրակոսյան

Ինչպես գիտեք՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավի ընթացքում նախընտրական ծրագրի հետ նաև մեկ մանդարին է բաժանում քաղաքացիներին, ինչը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից:

Սոցիալական ցանցերում հաճախ են գրում ու հարց բարձրացնում՝ արդյո՞ք սա ընտրակաշառք չէ:

168.amի հետ զրույցում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Արտակ Կիրակոսյանն ասաց, որ հարցը նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ են ճշտել:

«Դա քարոզչական նյութ է, գնված մանդարինների հաշվետվությունը պետք է  ներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- ասաց Արտակ Կիրակոսյանը:

Հարցին, թե ի՞նչ գումարով են գնում մանդարին, և որքա՞ն են հասցրել բաժանել, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամը պատասխանեց.

«300 կիլոգրամից շատ ենք արդեն բաժանել: Գնում ենք կուսակցության նախընտրական ֆոնդին հատկացված գումարով»:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31