«Իրեն ուղղված հարցի պատասխանը Սասունը չէր կարող տալ, որովհետև եթե պատասխաներ, պետք է ասեր, որ՝ այո՛, ինքն է ճողոպրել Օմարից». Դավիթ Շահնազարյան

«Սասուն Միքայելյանն ինձ զանգահարել էր, ընդ որում, զանգահարել էր՝ արդարանալու՝ ինչ-որ մարդու անուն էր տալիս։ Ավելի մանրամասնեմ ասածս։ Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ իրեն ուղղված հարցի պատասխանն ինքը չէր կարող տալ, որովհետև եթե պատասխաներ, ապա պետք է ասեր, որ՝ այո՛, ինքն է ճողոպրել Օմարից։ Երրորդ՝ հիմա դիմում եմ Հրազդան քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին։

Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին ձեզ վրա նշանակել է «հաու լայթեր»։ Դուք դա շատ ավելի լավ գիտեք, քան ես, ու դրա դեմն առնելու համար այդտեղ պետք է 0 ձայն ստանա այսօրվա իշխող ուժը, քանի դեռ Սասունն այդտեղ ճորտատիրական կարգեր չի հաստատել»,- պատասխանելով Սասուն Միքայելյանի երեկվա հայտարարության մասին հարցին՝ ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը։

Վերջինս նկատեց նաև, որ ՀՀԿ-ն է այն միակ ուժը, որը շատ լավ պատկերացնում է Արցախի հարցն ու պայքարելու է դրա համար, և դա է պատճառը, որ ինքը մտել է քաղաքականություն ու տեղ է զբաղեցրել հենց այդ ուժի ցուցակում։

Նա կարծում է, որ շատ-շատերը, ովքեր ժամանակին պաշտպանել են, այսպես կոչված, հեղափոխությունը, հիմա հասկանում են, թե ինչ սխալ են գործել։

Կարդացեք նաև

Անդրադառնալով այն հարցին, թե ինքը պետական դավաճանության մեջ է մեղադրում ներկայիս իշխանություններին՝ առանց փաստեր հրապարակելու, Դ. Շահնազարյանը խորհուրդ տվեց ևս մեկ անգամ դիտել իր երեկվա ասուլիսը. այնտեղ բավականաչափ փաստեր են հրապարակվել, թեպետ դրանք դեռ ամենը չեն, ինքը նոր փաստեր էլ կներկայացնի, բայց դրանք արդեն կներկայացնի հանրությանը, հրապարակայնորեն, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղը չէ, ուր ինքը պետք է քննարկի Արցախի գլխին կախված վտանգները։

Տեսանյութեր

Լրահոս