«5-րդ ալիք» Հ/Ը-ն ֆիլմ է պատրաստել «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, որտեղ իր տեսակետն է ներկայացնում նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։
Թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանը երեկ գիշերը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հարձակվել են ու ծեծել են իմ՝ թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանիս, թիմի անդամներից մեկին: Թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր փակցված պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին այնուհետև երեսին են հարվածել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջեւ է։ «Մարտը» թեժ է, քանի որ եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգամավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է։ Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, եւ եւս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ բնակիչների, «կենսագրություն չունեն»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Falcon 9 տանող հրթիռի առաջին աստիճանն ընկել է Ատլանտյան օվկիանոսը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:
Ստեփան Դանիելյանին հատկապես շատ հետաքրքրում է իրավապաշտպան կազմակերպությունների դիրքորոշումն այս հարցում. արդյոք նրանք հայտարարությամբ հանդես կգա՞ն՝ անկախ դատական համակարգի խախտման վերաբերյալ, թե՞ հանդես չեն գա. «Սա նույնպես բարոմետր է, որ մենք կարող ենք տեսնել, թե ով իրեն ինչպես է պահում»։
«Չի բացառվում, որ Ռուսաստանին չհաջողվի փոխզիջումային ճանապարհով լուծել այս հարցը, և հետաձգվի այն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական և ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը:
Այսօր Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը և կուսակցության անդամներն այցելել էին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան։
«Մինչ հետագա զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուսական կողմը հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, այն ներքին ու արտաքին ուղերձներին, որոնք իշխանություններն են հղում՝ իրենց դիրքորոշումն ամբողջացնելու նպատակով»:
«Ես կարծում էի, որ ՀՀԿ-ն պետք է զերծ մնար այս ընտրություններին մասնակցությունից, բայց դա, իհարկե, նրանց որոշումն էր, բայց այդ սև-սպիտակի խաղի կանոների ընդունումը ճիշտ որոշում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում GALLUP International association»-ի անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը, և դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Նիկոլ Փաշինյանն իրավացի է, հակահեղափոխություն չի լինելու, բայց դրա փոխարեն՝ լինելու է խելոքների հեղափոխություն, ովքեր իշխանության են գալու ոչ թե զոռբայությամբ, այլ խելքով, գիտելիքով ու իմաստությամբ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը:
«Իմ կյանքը բարվոք է, իմ ձգտումները, առավել ևս, քաղաքական չեն, բայց ունեմ տնտեսությունը զարգացնելու համապարփակ ծրագիր, դրանց մեծ մասի հիմքում իմ մասնավոր բիզնեսի արձանագրած հաջողություններն են»:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը քննարկել են Թեհրանի և Երևանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր։
168.am-ի զրուցակիցն է ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարի պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստ է օր ու գիշեր աշխատել, որպեսզի օր առաջ կառուցեն ու զարգացնեն Հայաստանը:
Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։
Նիկոլ Փաշինյանի կողմից պարտադրված՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու առանց Սահմանադրական և Ընտրական օրենսդրության նախնական փոփոխությունների, դատապարտված են ձախողման: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ժամանակը բավարար չէր փոփոխված իրավիճակին և առաջացած խնդիրներին համարժեք՝ քաղաքական նոր դաշտ ձևավորելու համար:
Եվրամիությունը զգալի չափով կրճատել է Թուրքիային հատկացվելիք ֆինանսական օգնությունը:
«Լուսավոր Հայաստան կուսակցությունից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը հնարավորություն չունի խորհրդարան չանցնելու մասին մտածելու, քանի որ, նրա կարծիքով, իրենք անպայման կլինեն ծանրակշիռ քաղաքական ուժ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։
«Պետք է գիտակցենք, որ երկիրը կարող են առաջ տանել փորձված, գրագետ մարդիկ, այլ ոչ թե նրանք, ովքեր լինելով Ազգային ժողովում՝ 30 տարի խուլ ու համր են եղել:
Թուրքիայում հետաքննություն է սկսվել երկրի արտգործնախարարությունում որպես թարգմանչուի աշխատող Ռուսաստանի քաղաքացի Օ. Լեյլայի նկատմամբ։
«Հայաստանի հասարակությունը կողմնորոշվելու խնդիր ունի, կողմնորոշվելու չափորոշիչների խնդիր ունի։ Ցանկացած հասարակություն կողմնորոշվելու համար պետք է ինչ-որ չափորոշիչներ ունենա»:
Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ: