
Զուրաբիշվիլին հավաստել է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավիում

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին հավաստել է, որ իր պաշտոնակալման արարողությունը կկայանա Թելավի քաղաքում, որը գտնվում է Կախեթի տարածաշրջանում։
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Զուրաբիշվիլին շահել է նախագահական ընտրությունների՝ նոյեմբերի 28-ին կայացած երկրորդ փուլը:
«Ինչպես դուք արդեն գիտեք ուրիշներից, երդմնատվությունը կկայանա Թելավիում: Ես ցանկանում էի անձամբ ձեզ ասել այդ մասին: Մենք կհրավիրենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, իսկ հետո նրաք իրենք կորոշեն՝ ով կկարողանա գալ»,- Զուրաբիշվիլիի խոսքը մեջբերել է Imedi հեռուստաընկերությունը:
Վրաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 16-ին: