«Չի կարելի անընդհատ փորձել իմիտացիա ստեղծել, որ մենք հայ-ռուսական հարաբերություններին դեմ ենք». Խաչատուր Քոքոբելյան

«Մենք» դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը ԵԱՏՄ-ն համարում է անարդյունավետ կառույց։ Այսօր Գավառում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ՀՀ-ի համար արտաքին քաղաքական գերակայությունը մնում է եվրոպական ինտեգրումը։

Ամեն դեպքում, ըստ նրա, դաշինքը հակառուսական քարոզչություն չի անում, այլ ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է բերվեն նույն հարթության վրա, ՀՀ և ՌԴ քաղաքացիների շահերը պետք է հավասարապես հարգվեն։

«Չի կարելի անընդհատ փորձել իմիտացիա ստեղծել, որ մենք հայ-ռուսական հարաբերություններին դեմ ենք։ Ավելին՝ մենք ասում ենք, ի տարբերություն բոլորի, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է փթթեն։ Ավելին՝ մենք մյուսների նման չենք կռանում և չենք ծամծմում մեր մոտեցումների մեջ և ասում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում իրավահավասար և ՀՀ քաղաքացու շահը պաշտպանող, օրենսդրությունից բացի, նաև հայ-ռուսական հարաբերությունների բարեկամության 97 թվի պայմանագրի պահանջատերը և իրավատերը պետք է լինենք»,- ասաց Քոքոբելյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս