Արմատականները փորձում են «դեղին բաճկոնավորների» միջոցով Ֆրանսիայում տապալել իշխանությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:
Թուրքիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության համակարգի փոփոխության հարցը: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Յաշար Գյուլերի և այլ բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են պարտադիր զինծառայության համակարգի փոփոխության ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նոյեմբերի կեսերից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ:
«Մարդիկ զբաղված են տարբեր օբյեկտներում գյուղապետերի, համայնքում տարբեր հեղինակություն ունեցող մարդկանց հանդիպելով, նրանց գրպանը գումար են դնում, ասում են՝ կգնաք, «պերերիվ» կանեք, միայն թե այսքան ձայն ես ստանամ»։
Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնատվության արարողությանը:
Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։
Աֆղանստանում 14 զինծառայող է զոհվել երկրի հյուսիս-արեւմուտքում «Թալիբան» շարժման զինյալների կողմից կատարված հարձակման հետեւանքով, եւս 20 զինվորականների առեւանգել են:
«Եթե քո դեմ պայքարում են կեղծ լուրերով, նշանակում է՝ այդ մարդկանց զինանոցն այդ է, ոչ թե ծրագրեր, օրենքներ գրելը։ Այդ մարդկանց նկատմամբ շարունակում եմ չունենալ դառնություն, և անձնական վատ վերաբերմունքի չեմ փոխակերպում»։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին այցելեցին Վանաձոր և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել Իրանի 200 քաղաքացիների, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին են եղել:
Սիրիայի Հալեպ քաղաքը խմելու ջրով ապահովող ջրազտման կայանի արդիականացման աշխատանքներն ավարտված են:
Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ:
Ռուսաստանն անհանգստացած է Բալկանյան տարածաշրջանի հետագա «յուրացման»՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ջանքերի ուժեղացումից, ինչը տանում է նոր տարանջատիչ գծերի առաջացման եւ Եվրոպայի ապակայունացման:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձեւը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները։
Մեկնարկեց ՀՀ կառավարության արտագնա նիստը:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Այսօր, որպես քաղաքական գործընթացներին հետևող դիտորդ, կարող եմ ասել, որ նախընտրական քարոզչությունն իսկապես կտուժեր առանց ՀՀԿ-ի մասնակցության։
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:
Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ Ավագին, որն անցյալ շաբաթ մահացել է 94 տարեկան հասակում, դեկտեմբերի 6-ին հողին հանձնեցին Քոլեջ Ստեյշեն քաղաքում՝ Տեխասի գյուղատնտեսական եւ մեքնաշինական համալսարանին կից նրա անվան նախագահական գրադարանի տարածքում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ կարճ ժամանակահատվածում երեք կուսակցություն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդներ է բաժանել զինվորներին:
ՄԱԿ-ի Գլոբալ հակաահաբեկչական պայմանագրի ուժի մեջ մտնելը դարձավ կազմակերպության բարենորոգման կարեւոր մասը:
«Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» թերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար:
Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախօրեին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականի մի լրագրող, որը մեկ ժամից ավելի տևած հանդիպում-հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ: Հատկանշական […]
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև: Նման բանավեճ Հայաստանում տեղի չէր ունեցել, և եթե չհաշվենք Երևանի ավագանու ընտրություններին նախորդած նմանօրինակ բանավեճը, ապա թե՛ իր ձևաչափով, թե՛ ներառականությամբ այն իսկապես ֆենոմենալ էր:
«Իրատես» թերթը գրում է. «Ավարտվում է կարճաժամկետ քարոզարշավը, ու լավ է, որ երկար չձգվեց, այլապես ով ինչ ուներ ներսում ու դարակներում թաքցրած, փռելու էր ասֆալտին, կներեք, հանրության առաջ։ Չնայած եղածն էլ լիուլի բավարար է` հասկանալու, թե մեր երկրում ովքեր են քաղաքականությամբ զբաղվել, զբաղվում ու զբաղվելու են։
«Եկել են մարզի իմ նախընտրական շտաբ, ժամուկես նստել են, հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են։ Հարցրեցին՝ քանի՞ անդամ ունեք մարզում, ասեցի՝ 4147, բա տոմս ունե՞ն, ասեցի՝ որ ՀՀԿ անդամ են, ուրեմն տոմս էլ ունեն։ Այո, ամեն ինչ պատմել եմ էս վախի մթնոլորտի մասին, ասել եմ՝ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին, սաղիս հավաքել-տարել էին, երեւի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրանցից ում են բռնում, ինչ են անում»,- ասել է Մուրադյանը»: