
Հալեպում ավարտել են ջրազտման կայանի արդիականացումը

Սիրիայի Հալեպ քաղաքը խմելու ջրով ապահովող ջրազտման կայանի արդիականացման աշխատանքներն ավարտված են: Այդ մասին լրագրողներին հայտնել է կայանի պետ Քեֆահ Լաբաբիդին:
«Մի քանի տարի այստեղ տնօրինած զինյալները ավերել են ենթակառուցվածքը: Վերջին տարում մենք գործնականում վերստին կառուցեցինք Հալեպի ջրազտիչ կայանի շենքը եւ ավարտեցինք արդիականացումը»,- նշել է Լաբաբիդին: Ջրազտման կայանը մաքուր խմելու ջուր է մատարակարում ամբողջ քաղաքին. ամեն օր 450 հազար խորանարդ մետր ջուր է անցնում զտման կառուցվածքներով, ջուր, որն ստացվում է Եփրատ գետից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: