«Անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց, որ մեր միջև կա մոտեցումների անհամատեղելիություն». Լիանա Ստեփանյանի պատասխանը «Սասնա» ծռերին»

Արձագանքելով ձեր կողմից ինձ ուղղված հարցմանը՝ տալ մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կողմից արված հայտարարությանն առ այն, որ՝ «Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Լիանա Ստեփանյանի հետ առաջացել են անհամատեղելի մոտեցումներ։

Նման պարագայում Կուսակցության քարտուղարությունը իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու ձևով։», հայտնում եմ, որ ինքս եմ ցանկանում  ստանալ հրապարակային բացատրություն, մեկնաբանություն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունից արված հայտարարության վերաբերյալ:

Նշեմ, որ անձամբ ինձ հետ քարտուղարությունը չի ունեցել զրույց այն մասին, որ մեր միջև կա մոտեցումների անհամատեղելիություն: Կարծում եմ՝ այս հայտարարության հիմքում ընկած է տարրական թյուրըմբռնում:

Լիահույս եմ, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը կտա սպառիչ բացատրություն, որով կհաստատի այն, որ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, որի հիմնադիր անդամն եմ հանդիսանում ես՝ Լիանա Սամվելի Ստեփանյանս, հիրավի հանդիսանում է արդարության, ժողովրդավարության, ազնվության, բազմակարծության, լայնախոհության, իրավունքի գերակայության, օրինապահության, հանդուրժողականության սկզբունքների կրողն ու իրացնողը:

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Լիանա Սամվելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս