
Զուրաբիշվիլին Վաշաձեին իր երդմնատվությանը կհրավիրի, եթե նա իրեն ճանաչի որպես նախագահ

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողներին հայտարարել է, որ եթե Գրիգոլ Վաշաձեն մինչեւ իր պաշտոնակալման արարողությունը իրեն ճանաչի որպես նախագահ, ինքը նրան կհրավիրի մասնակցելու այդ միջոցառմանը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը։
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար: Ես կազմում եմ իմ անձնական հյուրերի ցուցակը», ասել է Զուրաբիշվիլին: Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեին հրավիրելուն, Զուրաբիշվիլին նշել է, որ ինքը «պետք է խորհի այդ թեմայի շուրջ»: «Եթե մինչեւ պաշտոնակալման արարողությունը ճանաչվեմ որպես նախագահ, կհրավիրվի»,- հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահը: