
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուի հայրը բուտերբրոդներ է բաժանել զինվորներին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ կարճ ժամանակահատվածում երեք կուսակցություն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդներ է բաժանել զինվորներին:
Եթե որևէ այլ քաղաքական ուժի կողմից սա արված լիներ, ապա հաստատ այն կորակվեր որպես ընտրակաշառք, որովհետև այդ զորամասի զինվորները պետք է մասնակցեն ընտրություններին, և Համբարձումյանը հաստատ բուտերբրոդները բաժանել է, որ զինվորները ընտրեն իր որդուն:
Ի դեպ, Հովիկ Համբարձումյանը ՏԸՀ նախագահ է և բավական լավ ծանոթ է Ընտրական ու Քրեական օրենսգրքերին: Բայց նա իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամեն ինչ անում է հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: