«Որևէ մեկի հետ չեմ պատրաստվում ունենալ անձնական կոնֆլիկտներ, հաշիվ պահանջել». Վարուժան Բաբաջանյան
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ այս ընթացքում իր մասին կեղծ լուրեր են տարածվել.
«Եթե քո դեմ պայքարում են կեղծ լուրերով, նշանակում է՝ այդ մարդկանց զինանոցն այդ է, ոչ թե ծրագրեր, օրենքներ գրելը։ Այդ մարդկանց նկատմամբ շարունակում եմ չունենալ դառնություն, և անձնական վատ վերաբերմունքի չեմ փոխակերպում։
Շատերը չեն հասկանում՝ ինչ են անում, շատերը մոլորության մեջ են, շատերն էլ միգուցե իրենց մեջ համոզված են, որ իրենց ասածների մեջ ճշմարտություն կա։ Ինչևէ, քաղաքական պայքարը երբևէ չեմ տանելու անձնական դաշտ, որևէ մեկի հետ չեմ պատրաստվում ունենալ անձնական կոնֆլիկտներ, հաշիվ պահանջել»։
Ընտրողներին նա կոչ արեց չփոշիացնել ձայները և քվեարկել այն մարդկանց օգտին, ովքեր ԱԺ-ում կարող են լավագույնս ներկայացնել մեր տարածաշրջանը. «Անպայման պետք է կատարել քաղաքական ընտրություն։ Որքան էլ թեկնածուների մեջ կան լավ, հրաշալի մարդիկ, որոնք մեկը մյուսին չեն զիջում իրենց բարոյական բարձր որակներով և արժանապատվությամբ, սակայն մեծամասնությունն ԱԺ-ում աշխատելու համար համապատասխան հատկանիշներ չունի»։
Կարևոր հայտարարություն
Gepostet von Varuzhan Babajanyan am Donnerstag, 6. Dezember 2018