
Արմատականները ձգտում են «դեղին բաճկոնավորների միջոցով տապալել իշխանությունը. կառավարություն

Արմատականները փորձում են «դեղին բաճկոնավորների» միջոցով Ֆրանսիայում տապալել իշխանությունը: Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն։
Մեկնաբանելով դեկտեմբերի 8-ին Ելիսեյան պալատից ոչ հեռու նախատեսված՝ բողոքի ակցիան՝ Գրիվոն ասել է. «Քաղաքականացված եւ արմատական տարրերը փորձում են օգտագործել շարժումը: Նրանք ցանկանում են տապալել իշխանությունը»:
Կառավարության ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել, այն բանի կապակցությամբ, որ ցույցերի ժամանակ «կարող է հրազեն տարածվել»:
Գրիվոն խորհուրդ է տվել չմասնակցել Փարիզում կայանալիք շաբաթօրյա բողոքներին: «Սա այն խորհուրդն է, որը ես ցանկանում եմ տալ»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ «բողոքների ժամանակ հարձակումներին համաչափ եւ վճռական պատասխան կտրվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: