Քիչ առաջ 168.am-ը ընտրախախտման հերթական ահազանգը ստացավ։ Ընտրողներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ Կենտրոն վարչական շրջանի թիվ 4 ընտրատարածքում առավոտից բնակարանների դռների վրա փակցնում են Դավիթ Սանասարյանի քարոզչական թերթիկները։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
«Այս անգամ ՀՅԴ-ն որևէ հայտարարությունից զերծ մնաց, որովհետև դա տեղի ունեցավ այն ժամանակ, որ խոսելն ու քաղաքական հայտարարություն անելը ճիշտ չէր լինի, և այդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել։ Հիմա էլ չեմ ուզում ինչ-որ գնահատականներ տալ՝ թողնելով հարցն իրավապահներին և դատարաններին առաջին հերթին։ Բայց ժամանակի ընթացքում մենք, բնականաբար, ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին և մեր գնահատականը կտանք»:
«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որն օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակվում ենք։ Չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչություն կհանդիսանա, բայց ուղերձս քաղաքացիներին հետևյալն է՝ այսօր հնի և նորի կռվի ավարտն է, և կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրատեղամասեր, չմտածել, թե ամեն ինչ ավարտվել է։ Բոլորս այսօր անելիք ունենք»:
«Ահազանգ կա, որ 2 տեղամասերում` Աբովյանում, էլեկտրոնային գրանցման սարքերը չեն աշխատել, և կուտակումներ են եղել: Կուտակումները բավականին շատ են: 2017 թվականի ընտրություններից անհամեմատ քիչ են, բայց այնուհանդերձ տեսնում ենք, ու այդ թվում՝ կազմակերպված կուտակումներ: Մի ահազանգ ունենք, որ միկրոավտոբուսով են ընտրողներին բերել, բայց դա մեկ դեպք է, հետո այդ միկրոավտոբուսը չի երևացել: Բայց կազմակերպված կուտակումների մասին ահազանգեր կան»,- ներկայացրեց Դանիել Իոաննիսյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով նաև կուսակցության նախընտրական քարոզչության պատասխանատուն է և պատգամավորության թեկնածու, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ընտրախախտումների դեպքերի արձանագրման մասին:
Լրագրողների հետ զրույցում Ա.Ռուստամյանը հայտարարեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն նրա, որ այս ընտրություններից մեր ժողովրդի ունեցած շատ մեծ ակնկալիքներն արդարանան, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի և ունենա իր երազած Հայաստանը։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է: 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%):
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը 10/33 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրատեղամասի տարածքը շատ նեղ էր:
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արմեն Ավետիսյանի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու գործին՝ նշեց, որ այդ հյուրանոցը ձեռք է բերվել ոչ օրինական ճանապարհով։
Ժամը 11-ի դրությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է 201250 ընտրող կամ 7.76 տոկոսը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ը։ Ի դեպ, Թիվ 34/ 77 ընտրատարածքում 24 ընտրողից որեւէ մեկը ժամը 11-ի դրությամբ չէր գնացել ընտրության։
Նա նաև տեղեկացրեց, որ առավոտյան ահազանգեր է ստացել շտաբներից՝ տեղամասերը ոչ ժամանակին բացելու և տեխնիկական այլ խնդիրների մասին, առայժմ քաղաքական որևէ ահազանգ չի ստացել։
Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել:
168.am-ը ընտրողներից ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների ուղղորդման փորձեր։
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն իր ընտրությունը կատարեց Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցում, 2/46 ընտրատեղամասում:
Հարցին՝ օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին համարո՞ւմ է հաջողակ քաղաքական գործիչ, նա պատասխանեց. «Եթե հաջողակ քաղաքական գործիչ չլիներ, նա չէր կարողանա. ամբողջ ազգը իրեն հավատում է, վստահում է, իր կողքին կանգնած է, մնացածը կախված է տնտեսական զարգացումից, տնտեսական հեղափոխությունից»։
Այսօր Արարատի 13/31 ընտրատեղամասում քվեարկեց «Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը։
ԲՀԿ առաջնորդ, ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո խոսեց ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանիn օրերս ԱԱԾ հրավիրելու մասին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության:
«Ինչքան շատ ձայն ստանանք, այնքան ավելի շատ պարտավորված ենք կատարելու»,- այսօր թիվ 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը խորհրդարանական ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց 4/35 ընտրատեղամասում։
Գագիկ Ծառուկյանը դժգոհ է նախընտրական բանավեճերից։ Նա նշեց, որ վերջին մեծ բանավեճի ժամանակ ամբողջ աշխարհը սպասում էր, որ կուսակցության ղեկավարները ներկայացնեն իրենց ծրագիրը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար, ըստ նրա՝ պետք է ասեր, թե ինչպես է անելու.
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել:
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը կատարեց իր ընտրությունը:
ԲՀԿ պատգամավորի թեկնածուն հորդորեց բոլորին գնալ ընտրության. «Այս խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու, այս խորհրդարանի առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու»։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ԱԺ ընտրություններին մասնակցեց 10/49 ընտրատեղամասում։
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը քիչ առաջ 9/47 տեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրություններին։