«Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ երևույթին, շատ դժվար է գործնականում իրականացնել։ Չնայած՝ մյուս կողմից, եթե կա Դուշանբեի պայմանավորվածությունը, և թուլանում է լարվածությունը, միգուցե սա ինչ-որ տեղ դիտարկվում է՝ որպես նաև այդ պայմանավորվածությունների ինչ-որ ձևով իրականացում»։
«Չհամեմատեք դատավոր Ալեքսանդր Ազարյանին դատավոր «Հրաչիկ-Վաչիկի» հետ։ Եթե առիթը գա՝ կարող են բացահայտել, թե ով է Հրաչիկը, ով՝ Վաչիկը։ Բացահայտման հարցում մեզ կարող է օգնել Նիկոլ Փաշինյանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
«Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության և արժանապատվության»։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավ իրականացրեց Գավառում, իսկ Մաշտոցի պուրակում կամփոփեն ընտրարշավը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, ով Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության պատգամավորի թեկնածուներից է, ասում է՝ եթե իրենք հայտնվեն ԱԺ-ում, ապա կներկայացնեն առաջարկ՝ կապված արցախյան բանակցային խնդրի հետ:
«Նախ հարկավոր է պարզել՝ արդյո՞ք ՔՕ-ում 2008թ. դեպքերի ժամանակ եղել է մի նորմ, որը եղել է ՔՕ-ով հետապնդելի։ Սա քրեական իրավունքի առաջին սկզբունքն է, եթե արարքը չի համարվում հանցագործություն, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության, սա շատ լուրջ խնդիր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Կուսակցության անդամների դիտարկմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել շրջել մարզերում և ներկայացնել իրենց ծրագրերը։
«Ռոբերտ Քոչարյանը բոլոր դատական նիստերին մասնակցել է, այսօր հրապարակմանը չեկավ այն տրամաբանությամբ, որ եթե դատարանը բավարարում է մեր բողոքը, ինքը շարունակում է մնալ ազատության մեջ, եթե ոչ, իր տնից կգնա մեկուսարան, ինչը և արեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Հայաստանի Հանրապետությունում նման տիպի քարոզարշավ երբեևիցե չի եղել: Որովհետև գործող իշխանություններն իրենց խնդիրներն ապահովելու համար ամբողջ մտայնությունը դրել են այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ Հանրապետականն է երկիրն իշխել, և իրենց ամբողջ գործունեությունն ընդդեմ Հանրապետականի է»,- անդրադառնալով քարոզարշավի առանձնահատկություններից մեկին` «Ա1+»-ին ասել է ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը:
ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը դեռ սպասում է Մանե Թանդիլյանի հրապարակավ ներողություն խնդրելուն, այս մասին նա հայտնեց 168.am-ի հետ զրույցում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ընթերցեց Քոչարյանի հայտարարությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր որոշում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Նման որոշում այսօր կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը:
News.am կայքի խմբագիր Արմենիկա Կիվիրյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն…»:
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր ամփոփեց քարոզարշավը: Նա նշեց, որ 12 օրը շատ քիչ էր՝ բոլոր բնակավայրեր այցելելու, ծրագրեր ներկայացնելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավունքների օրվա առթիվ:
Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է զինծառայող Օրհան Ղարաևը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարելով իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն «դեղին բաճկոնավորների» շարժման՝ շաբաթ օրը նշանակված բողոքի ակցիայի նախօրյակին հանգստության ու զգուշավորության կոչ է արել։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփում եղել է։
ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել:
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց իր որոշում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Նման որոշում այսօր կայացրեց Վերաքննիչ քրեական դատարանը:
Վերաքննիչը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը:
Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ընդգրկուն ակցիա, որին մասնակցում են մի քանի հարյուր երիտասարդներ եւ աղջիկներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Համբուրգում բացել է կուսակցական համագումարը:
«Ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեղադրում էր Ռուսաստանին ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ։ Այսօր տեսնում ենք՝ ինչպես է գրկախառնվում նրա առաջնորդի հետ։ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի օրերի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին նշանակել է Պաշտպանության նախարար»։