Բաժիններ՝

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժեց ՀԱՄԱՍ-ին դատապարտող բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձեւը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները։

Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձեւն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ է արտահայտվել, 33 երկիր ձեռնպահ է մնացել՛ Արդյունքում՝ փաստաթուղթը չհավաքեց ձայների երկու երրորդի անհրաժեշտ մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՄԱԿ-ին առընթեր Իսրայելի մշտական ներայացուցիչ Դեննի Դենոնը բարձր Է գնահատել բանաձեւ շուրջ կայացած քվեարկության արդյունքը:

«Առաջին անգամ ՄԱԿ-ում ռեկորդային 87 երկիր դատապարտեց ՀԱՄԱՍ-ին հրթիռակոծումների եւ քաղաքացիական ենթակառուցվածքը ռազմական նպատակներով Իսրայելի դեմ օգտագործելու համար»,- գրել է Դենոնը Twitter-ում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել ամերիկյան վարչակազմին եւ անձամբ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչին ցուցաբերած նախաձեռնության համար:

Իր հերթին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին Twitter-ում գրելէ. «ՄԱԿ-ում ամերիկյան նախաձեռնության անհաջողությունը ապտակ էր ԱՄՆ-ի վարչակազմին եւ դիմադրության օրինականության հավաստումը»: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նույնպես ողջունել է քվեարկության արդյունքները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս