
Հայաստանից մեծ քանակությամբ կապիտալ է դուրս գալիս. «Ժողովուրդ»

«Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» թերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար:
Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: 2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր:
Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից` մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին` 92.3 մլն դոլար:
Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը` փորձելով ճողոպրել այստեղից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: