«Բալկաններում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայության ընդլայնումը տանում է Եվրոպայի ապակայունացման». Լավրով
Ռուսաստանն անհանգստացած է Բալկանյան տարածաշրջանի հետագա «յուրացման»՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ջանքերի ուժեղացումից, ինչը տանում է նոր տարանջատիչ գծերի առաջացման եւ Եվրոպայի ապակայունացման: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հունական «էֆիմերիդա տոն սինդակտոն» թերթում հրապարակված հարցազրույցում։
«Բալկանների դրությունն անհանգստություն է առաջացնում,- նշել է նախարարը:- Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունն ուժեղացնում են տարածաշրջանի հետագա «յուրացման» ջանքերը: Բալկանյան երկրներից համառորեն պահանջում են կատարել թյուր ընտրություն. կա՛մ Մոսկվայի, կա՛մ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ»:
Նման գործողությունները, նրա խսքով՝ «տանում Եվրոպայի անվտանգության ճարտարապետության հետագա ապակայունացման, լարվածության աճի, նոր տարանջատիչ գծերի առաջացման»: