Բաժիններ՝

Հացադուլի պատճառով տասնյակ քրդամետ գործիչներ են ձերբակալվել Թուրքիայում

Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  38 ներկայացուցիչ:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber-ը:

Ձերբակալության պատճառը եղել է կուսակցության ներկայացուցիչների կողմից ի աջակցություն բանտարկված քուրդ պատգամավոր Լեյկա Գյուվենի իրականացրած 3 օրյա հացադուլը:

Ոստիկանությունը նաև խուզարկություն է իրականացրել կուսակցության Ուրֆայի մասնաճյուղում:

Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչների հացադուլը որակվել է  որպես «ահաբեկչության քարոզչություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31