«Մենք հույս ունենք, որ մեր մտահոգությունները հասել են ընտրողին և հասարակությանը, և հույս ունենք, որ նրանք կվստահեն մեզ։ Հանրությունը հնարավորություն ունեցավ մանրամասն լսելու մեր դիրքորոշումները, կարծիքները»:
ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 8-ին ընդունեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը չի կարող մասնակցել քվեարկությանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրակաշառք տալու կամ խոստանալու, աշխատանքային կոլեկտիվներում, մասնավոր հատվածներում՝ բիզնես, գազի, էլեկտրական հոսանքի մատակարարման, բախշման, ձեռնարկություններում, հատկապես այն կոլեկտիվներում, որոնց ղեկավարները այս կամ այն կերպ կապված են թեկնածուների հետ, նրանցում աշխատող ընտրողների դեմ ճնշման ցանկացած փորձի մասին ահազանգեք, չվախենաք»:
Այս օրերին, երբ Ամերիկան հրաժեշտ է տալիս իր 41-րդ նախագահին, պատմաբաններն անդրադառնում են նրա անցած ուղուն ու քաղաքական ուղղություններին, հաջողություններին ու բացթողումներին, նրա թողած ժառանգությանն ու գլխավոր ուղերձին:
ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են 70 տեղական և 32 միջազգային լրատվամիջոցներ: Դիտորդական առաքելություն իրականացնելու է 22 տեղական հասարակական կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը հավատարմագրել է երկու տասնյակից ավելի դիտորդներ:
Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Բելգիան առաջին անգամ դարձել է 2017 թվականի արդյունքներով գարեջրի խոշորագույն արտահանողը Եվրոպայում:
Հալեպի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում եւ 340 կրթական հաստատություն՝ նահանգի արեւելյան մասում:
«Եթե որևէ մշակութային արժեք, երևույթ ադրբեջանական մշակույթում չկա, հոգ չէ, նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» կոմիտեի ամենամյա նիստերի ժամանակ «կշտկեն» այդ «բացը», և տոլման, քյամանչան կամ մեկ այլ արժեք կգրանցեն՝ որպես անհիշելի ժամանակների ադրբեջանական մշակույթի անքակտելի մաս»:
Ամբողջ Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Վիկտորիա Իվանովան տուժել է արցունքաբեր գազից:
«Տարբեր երկրներում հաստատ հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան: Ենթադրենք՝ այդ մարդկանց վրա տվյալ երկրի իշխանությունները ճնշում գործադրեն այս կամ այն ուժին քվեարկելու համար, և տվյալ ուժը 10-15 % ավելի մանդատ կստանա, և ՀՀ իրավապահ համակարգը ոչինչ չի կարող անել»:
Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք:
«Մեկ շաբաթ առաջ, երբ ես Հայաստանում էի, և դրանից առաջ էլ, գիտեի, որ գործող իշխանությունը տասը տարվա վաղեմության իրադարձությունների հետ կապված պահանջներ է ներկայացնում Ռոբերտ Քոչարյանին։ Դա ոչ մի կերպ հիմք չի հանդիսանում, որ մենք Ռուսաստանում փոխենք մեր տեսակետը Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկիին և ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել բենզինի գնի թանկացման դեմ պայքարող ցուցարարների դեմ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում, որով կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։
Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում:
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Նիգերիայի նախագահ Մոհամմադու Բուհարին փորձել է ցրել շշուկներն այն մասին, թե ինքն իբր մահացել է, ու իրեն փոխարինել է նմանակը: Սոցցանցերում ավելի վաղ ենթադրություններ էին արվում, որ իսկական նախագահի փոխարեն հասարակությանը կներկայանա ինչ-որ սուդանցի` Ջուբրիլ անվամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ:
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայցը հետ է վերադարձվել:
Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։
«Անվտանգության հարցն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորող հանգամանք է, չնայած ապահովվող այդ անվտանգությունից հնարավոր չէ գոհ լինել, դա անկայուն անվտանգություն է, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է «կրակ բռնկվել»»:
«Այս քարոզչությունն աննախադեպ էր մի քանի պատճառներով. այն շատ բուռն էր, շատ լարված և, իհարկե, աչքի էր ընկնում անհադուրժողականության ու ատելության շատ բարձր տոկոսով, այն հիմնականում ուղղված էր Հայաստանի հանրապետական կուսակցության դեմ»:
«Որքան էլ այս քարոզարշավը մեզ պարտադրեցին ատելության ու սև-սպիտակի երանգի մեջ, ես շատ ջերմ հիշողություններ ունեմ այս քարոզարշավից` շնորհիվ մեր քաղաքացիների»: