Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում հավաստել է, որ Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն է:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ռուսաստանն այն երկրների ցուցակից, ուր այցելությունը հարկ է «վերանայել», տեղափոխել է երկրորդ կատեգորիա, որտեղ անհրաժեշտ է մեծ զգուշություն հանդես բերել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրհանն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պետական երկաթգծի տնօրեն Ջավիդ Գուրբանովի հետ։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ Խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։
Արժանապատիվ և հպարտ քաղաքացիները հարյուր հազարավոր ձայներ են տվել մարդկանց, որոնց անունը 7 ամիս առաջ ընդհանրապես չէին լսել, և որոնց 90 տոկոսը այս 7 ամսվա ընթացքում որևէ լուրջ միտք չի ձևակերպել։ Նայեք ռեյտինգայինի թոփ տասնյակը և կհամոզվեք։ Նշանակում է՝ հասարակության մի մեծ հատված շարունակում է քվեարկել գործող ուժի օգտին՝ առանց երկար մտածելու։
Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ:
Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված ասուլիսին, անդրադառնալով խորհրդարանի արտահերթ ընտրություններին, ասաց, որ հիմա, երբ արդեն ընտրությունների արդյունքները պարզ են, պրագմատիկ խոսակցության ժամանակն է:
2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններով ընդգծվեց, որ հեղափոխական իշխանության քաղաքական կամքն առկա է Հայաստանում օրինական ընտրությունների անցկացման համար: Անհրաժեշտ է, որ արագ ձևավորվեն այդ կամքն ամրագրելու՝ իրավաքաղաքական հիմքերը, ժողովրդավարական մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան անշրջելի դարձնել ազատ ընտրական համակարգի կայացումը:
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
«Ինձ համար միանշանակ հասկանալի է, թե ովքեր են մամուլին յուրաքանչյուր խորհրդարանական ընտրություններից հետո տրամադրում նման տեղեկատվություն։ Ինձ համար հասկանալի է նաև այդ տեղեկատվության թաքնված իմաստը, թե ինչի համար է դա արվում»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում առկա հրապարակումներին, թե Զոհբարյանը կարող է լինել ԱԺ փոխնախագահ։
«Ես զարմանում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական ողջ փուլում իր անելիքները թողած՝ զբաղված էր «Բարգավաճ Հայաստանին» (ԲՀԿ) թիրախավորելով»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի բարձրաստիճան նիստին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր եւ «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը հանդես է եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ ազգին հղած հեռուստաուղերձի քննադատությամբ։
Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ է համարում երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր:
Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին:
Եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, եւ այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակության մեծամասնությունը վերահաստատեց իր համակրանքը փոփոխությունների հանդեպ ու դա արտահայտեց հեղափոխության թիմին ու հեղափոխության աջակիցներին ձայն տալով: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ամենաբարդ փուլ, մի փուլ, երբ հեղափոխությունը հաղթահարել է իր բոլոր արտաքին վտանգները, սպառնալիքները ու հիմա արդեն նոր որակի պատասխանատվության առջև է կանգնած: