Բաժիններ՝

«Հանրապետության նախագահը ոչինչ չի հասկացել». Արհմիություններն անբավարար են համարել Մակրոնի հայտարարած միջոցառումները

Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները։

Առավել ազդեցիկ արհմիություններից մեկում՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայում, բողոքի նոր ակցիաների կոչ են արել: Այդ արհմիության առաջնորդ Ֆիլիպ Մարտինեզը France Info ռադիոկայանի եթերում կոչ է արել դեկտեմբերի 14-ից ցույցեր անցկացնել «դեղին բաճկոնավորների» հետ համատեղ»:

«Հանրապետության նախագահը ոչինչ չի հասկացել, նա չի ցանկանում հասկանալ այն ցասումը, որը վերջին շաբաթներին սկսեց ավելի ուժգին արտահայտվել,- ասել է Մարտինեզը:

«Նա առաջարկում է Ֆրանսիայում 100 եվրոյով բարձրացնել ամսական նվազագույն աշխատավարձը: Դա շատ հեռու է այն բանից, ինչ պահանջում ենք: Ըստ որում նա չի ճշտում, թե ով է վճարելու»,- ասել է Մարտինեզը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31