Բաժիններ՝

Փոմպեոն Չինաստանը համարել է ԱՄՆ-ի անվտանգության ամենամեծ սպառնալիքը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։

Ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը պետքարտուղարի հետ հարցազրույցի ընթացքում հարց է տվել. «Արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ամենամեծ սպառնալիքն է Արեւմուտքի համար, նույնիսկ ավելի լուրջ, քան Ռուսաստանը եւ Իրանը»:

«Չեմ կարծում, որ դրա շուրջ որեւէ կասկած կա»,- պատասխանել է ամերիկացի դիվանագետը: Նա ասել է. «Հնգամյա, տասնամյա, 25-ամյա ժամկետում շնորհիվ միայն պարզ ժողովրդագրության ու հարստության, ինչպես նաեւ երկրի ներքին համակարգի,Չինաստանը լինելու է ամենամեծ խնդիրը, որին Միացյալ Նահանգները կբախվի միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31