
«Նա սկսեց նախատել ժողովրդին և ոչ մի խոսք չասաց վիրավորների մասին». Ժան Լյուկ Մելանշոն

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր եւ «Չնվաճված Ֆրանսիա» ձախամետ կուսակցության առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը հանդես է եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ ազգին հղած հեռուստաուղերձի քննադատությամբ։
«Մակրոնը սխալվել է դարաշրջանի հարցում: Նա սկսեց նախատել ժողովրդին եւ ոչ մի խոսք չասաց վիրավորների մասին»,- հայտարարել է Մելանշոնը, որի խոսքը մեջբերում է Libռration թերթի կայքը: Նրա կարծիքով՝ նախագահը մոռացել է քաղաքացիների այնպիսի չունեւոր կատեգորիաների մասին, ինչպիսիք են գործազուրկները, մասնակի զբաղված աշխատողները, սովորող երիտասարդությունը:
Ձախ քաղաքական գործիչը գտնում է, որ պայքարը պետք է շարունակվի եւ բողոքների արշավի հերթական ակտը կանխատեսել է առաջիկա շաբաթ օրը: «Քաղաքացիական հեղափոխությունը մեծագույնը կլինի»,- խոստացել է Մելանշոնը:
Հրատարակությունը նաեւ մեջբերում է Ազգային ժողովում սոցիալիստների խմբակցության առաջնորդ Վալերի Ռաբոյի դիտողությունները, որը երկրի նախագահի ելույթը համարել է «ուշացած պատասխան, տեսողական պատրանք», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: