«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին». Պետքարտուղարության հայտարարությունը
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, համաձայն որի` Հայաստանում անցած ընտրությունները մրցակցային էին եւ թեկնածուներին հնարավորություն էր տրված ազատ քարոզչություն վարել:
«Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականին, համաձայն որի` ընտրական գործընթացը վայելում էր հասարակական լայն վստահություն եւ համապատասխանում էր հիմնարար ազատություններին»,- հայտարարել է Պետքարտուղարությունը:
«Այս տարին Հայաստանի համար կարեւորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի եւ Կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը եւ համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առեւտուրն ու ներդրումները եւ ապահովելով տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունը»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ: