«Երբ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները համեմատում ենք նախկինում տեղի ունեցած ընտրությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այս անգամ դրանք միանշանակ և՛ արդար էին, և՛ ազատ, և՛ մրցակցային, «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։
«Վաձավայ» հիերոգլիֆը, որը նշանակում է «աղետ», «փորձանք», «դժբախտություն», Ճապոնիայում հայտարարվել է անցնող 2018 թվականի խորհրդանիշ:
Արդեն մեկ ժամ է՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում համառ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
«Այնուամենայնիվ, սա ուղերձ է, որ կա խնդիր: Եթե նույնիսկ շնորհավորանք լինի, ապա ռուսական կողմն արդեն իսկ փոխանցեց իր ուղերձը, և ՀՀ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են, թե հարցն ինչումն է»,- ասել է Ալեքսանդր Ռարը։
Assosiated Press գործակալությունը հրապարակել Է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես է փոշեմրրիկը պատում ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Յումա օկրուգը։
Վեռլ քաղաքի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի Ֆեդերալ Երկրամաս) օպերատիվ եւ կոմունալ ծառայությունները դեկտեմբերի 11-ին ստիպված են եղել օգտահանության ենթարկել փողոցներ լցված շուրջ մեկ տոննա շոկոլադը:
«Կանխատեսելի էր, որ ձևավորվելու է հեղափոխական խորհրդարան: Շատ ավելի կարևոր է այն, թե ինչպես կգործի իշխանությունն այս ընտրություններից հետո»,- ասաց վերլուծաբանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին մեղադրել է իրեն տապալելու և սպանելու ծրագրեր մշակելու մեջ:
Բոլորը գիտեն, որ դեսպանները պետք է հետևեն իրենց կառավարությունների արտաքին քաղաքականության ուղենիշներին և չեն կարող կայացնել իրենց սեփական որոշումները: Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ ԱՄՆ իրար հաջորդող դեսպաններին թույլ չեն տալիս Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանը հրաժարվեր օգտագործել Հրեական հոլոքոստ եզրը…
«Շատ կցանկանայի, որ բացի Մամեդյարովից, Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպման հետ կապված իր կարծիքն ասեր՝ գիտակցելով, որ այդ հայտարարությունը լսում է նաև հայ ժողովուրդը, և նրան ևս արժե մի քիչ հպարտություն տալ, որպեսզի հպարտ զգան, թե ինչ են արել»։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծում է, որ արտաքին մի շարք գործոնների պատճառով չի հաջողվում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել։
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին:
Միացյալ Թագավորությունը ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի՝ 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։
Ժողովրդի կամարտահայտության երկրորդ կարեւոր հանգրվանը արդեն կայացել է: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն վիճարկվում մասնակից որեւէ քաղաքական ուժի կողմից. առընթեր` թե՛ ընտրությունները մշտադիտարկողները, թե՛ միջազգային լրատվադաշտի ներկայացուցչիները եւ թե՛ գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաները դրական գնահատականներ են հնչեցնում ընտրությունների անցկացման եղանակի մասին` ժողովրդավարական օրինաչափությունների հարգման ընդհանուր շրջանակներում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ից 13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը:
«Գեներալ Գրիգորյանն անցել է ադրբեջանական գերություն և այժմ անցնում է դրան նմանվող մի գերության միջով։ Մանվել Գրիգորյանը, իմ կարծիքով, այլևս պատանդ չէ, սովորական խոշտանգվող անձ չէ, այլ գերության մեջ խոշտանգվող անձ»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում կպաշտպանի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը:
Եվրամիությունը չի պատրաստվում փոփոխություններ կատարել հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ Լոնդոնի հետ ձեռք բերված համաձայնագրում: Ա
Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն սարքած տղամարդը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել:
ԱՄՆ-ը փորձում էր խարխլել Իրանի անվտանգությունը եւ պատերազմ սանձազերծել երկրում, բայց Վաշինգտոնը չկարողացավ դա անել:
«Երևանի ավագանու և մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններից հետո մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ կարելի է կազմակերպել և անցկացնել ընտրություններ, որի արդյունքները կասկածներ չեն հարուցում, չեն լինելու իրավական և լեգիտիմության խնդիրներ։ Այս խորհրդարանական ընտրությունները դրա հերթական ապացույցն էին, իսկ գնահատականը պետք է տա հանրությունը, քանի որ սա նրա ընտրությունն էր»:
Չինաստանի նավթի- գազի ազգային կորպորացիան (CNPC) դադարեցրել է ներդրումներն Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրում:
«Կարծում եմ՝ սոցիալական ցանցերում օգտատերերն ավելի շատ կհիշեն Հանրապետական կուսակցության քարոզարշավը, քանի որ այն տարբերվող էր, սակայն սա չի նշանակում, որ ամենալավն էր։ Մարդկանց գիտակցության մեջ թողեց ամենամեծ հետքը հենց նրանց քարոզարշավը, որովհետև յուրահատուկ էր՝ սև ու սպիտակ պաստառներից՝ մինչև սպիտակ ձիերը»,- անդրադառնալով 168.am-ի հարցին, թե նախընտրական քարոզարշավում սոցիալական ցանցերում ո՞ր քաղաքական ուժերն ավելի արդյունավետ և յուօրինակ քարոզարշավ իրականացրեցին, նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում իր առաջին այցը կկատարի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում:
Հայաստանի թիվ 8, թիվ 9, թիվ 16, թիվ 21, թիվ 23, թիվ 34, թիվ 35, թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 13 դիմումներ։ ԿԸՀ նախագահի մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դրանցից 12-ը ներկայացվել են կուսակցությունների, դաշինքների վստահված անձանց, մեկը՝ թեկնածուի կողմից։